2026 թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցեցին ՀՀ կենտրոնական բանկի և «J-PAL Europe»-ի կազմակերպած «Towards Evidence-Based Policymaking: A High-Level Policy Day in Armenia» միջոցառմանը:

Այն մեկնարկեց բացման խոսքով և տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր և տնօրեն Աբհիջիթ Բաներջիի «Evidence-Based Policies-ի կարևորությունը» թեմայով հիմնական զեկուցմամբ:

Անցկացվեցին քննարկումներ և պանելային նիստեր՝ նվիրվածապացուցահեն քաղաքականության նշանակությանը, կառավարությունների համար խիստ հետազոտական մեթոդների կիրառմանը, քաղաքականության մշակման գործընթացում ազդեցության գնահատմանը, J-PAL-ի կարողությունների զարգացման մոտեցումներին, Հայաստանում ապացուցահեն քաղաքականության ապագային:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, «J-PAL Europe»-ի, ՀՀ կառավարության և միջազգային ու տեղական գիտահետազոտական կառույցների ներկայացուցիչներ:

Ուսանողների համար միջոցառումը կարևոր հնարավորություն էր՝ ծանոթանալու ժամանակակից հետազոտական մեթոդներին, գիտական ապացույցների հիման վրա քաղաքականությունների մշակման գործընթացին և ոլորտի առաջատար մասնագետների փորձին: 

Նման գիտակրթական նախաձեռնություններին մասնակցությունը նպաստում է ուսանողների մասնագիտական և հետազոտական հմտությունների զարգացմանը:

Spread the article
©2026 All rights reserved.