Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հոգեբանական աջակցության հիմնական ձևերն ու առանձնահատկությունները, հոգեբանի մասնագիտական դերն ու պատասխանատվությունը, մասնագիտական իրավասությունների և էթիկական սահմանների պահպանման կարևորությունը:
Գործնական քննարկումների միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան վերլուծելու տարբեր իրավիճակներ, ծանոթանալու հոգեբանական աջակցության տրամադրման մասնագիտական սկզբունքներին և հստակեցնելու հոգեբանի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումները:
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով՝ նպաստելով ուսանողների մասնագիտական իրազեկվածության բարձրացմանը: