«Հույսի կամուրջ» ՀԿ կողմից իրականացվող «Ապրել միասին, սովորել միասին. աջակցություն այսօր հանուն ապահով և կայուն ապագայի» ծրագրի նպատակն է խթանել Իջևան համայնքում հաշմանդամություն ունեցող, սոցիալապես խոցելի և տեղահանված երեխաների սոցիալական ներառումը, զարգացումը և բարեկեցությունը՝ ստեղծելով ներառական միջավայր և լիովին հագեցած զգայական թերապիայի սենյակ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ համայնքային խմբերի ուսանողների համար:
Վերապատրաստման ընթացքում ԵՊՀ ԻՄ ուսանողներին ներկայացվեցին զգայական ինտեգրացիայի մոտեցումները, դրանց կիրառման առանձնահատկությունները և գործնական նշանակությունը հոգեբանական աշխատանքի գործընթացում։
Մասնավորապես նշվեց, թե ինչ է զգայական ինտեգրացիան, որոնք են հիմնական զգայական համակարգերը, զգայական ինտեգրացիայի խախտման պատճառները և խանգարումները, ինչպես հասկանալ զգայական ինտեգրացիայի դժվարությունները, ինչ մոտեցումներ կիրառել զգայական ընկալման խնդիրների դեպքում։ Ուսանողները ծանոթացան զգայական սենյակի կառուցվածքին, խաղերին և կիրառվող գործիքակազմին։
Երկօրյա վերապատրաստումը նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, գործնական հմտությունների զարգացմանը և ապագա մասնագիտական գործունեության ընթացքում նոր մոտեցումների կիրառման հնարավորությունների բացահայտմանը։