Ծրագրի մասին

Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որն կընթացել է 2014-2020 թթ-ին և այժմ շարունակվում է 2021-2027թթ ժամանակահատվածում: 2021-2027 թվականների շրջափուլում Էրազմուս+-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնում շարժունակությունն ու համագործակցությունը խաթանելու համար՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2014-2020 թթ 14,7 միլիարդ եվրոյի բյուջեն: Այս հավելյալ բյուջեով Էրազմուս+-ը նպատակ ունի լինել ավելի ներառական, թվային և ավելի կանաչ: Ոչ-ԵՄ երկրներից կրթական հաստատություններն ու այլ կառույցները կարող են մասնակցել Էրազմուս+-ի մի շարք գործողություններին որպես ծրագրին «չասոցացված երրորդ երկրներ» (նախկինում` Գործընկեր երկրներ): Հայաստանը համարվում է Էրազմուս+ «չասոցացված երրորդ երկիր», և, եթե Ձեր հաստատությունը գրանցված 1 և գործում է ՀՀ տարածքում, այն իրավասու է մասնակցելու ծրագրի ստորև թվարկված գործողություններին`

  • Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ 1)
  • Համագործակցություն կազմակերպությունների և հաստատությունների միջև (ՀԳ 2)
  • Աջակցություն քաղաքականության մշակմանը և համագործակցությանը (ՀԳ 3)
  • Ժան Մոնե գործողությունները 
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: