Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
101501.01.6 - Զբոսաշրջություն
Մասնագիտացումը՝
101501.01.6 - Զբոսաշրջություն
Շնորհվող որակավորումը՝
Զբոսաշրջության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա ՀՀ եռաստիճան միջնակարգ ընդհանուր կամ դրան համարժեք այլ կրթություն /նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական/: Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատու­թյունների ընդունելության կարգի։
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների: Այս դեպքում դիմորդը միանգամից ընդունվում է կրթական ծրագրի երկրորդ կուրս։
2. Ծրագրի նպատակները
Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զբոսաշրջության գծով մասնագետներ, որոնք ունակ կլինեն՝
1. մշակելու զբոսաշրջության զարգացման, կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր,
2. իրականացնելու պրակտիկ մասնագիտական գործունեություն զբոսաշրջության ոլորտում,
3. իրենց տեսական գիտելիքներով և գործնական կարողություններով ու հմտություններով բավարարելու զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. պարզաբանելու զբոսաշրջութան հիմնական հասկացությունները, կատեգորիաները, տեսությունները:
    2. մեկնաբանելու զբոսաշրջության կազմակերպման սկզբունքները, մասնագիտական նորմատիվ փաստաթղթերը:
    3. բացահայտելու զբոսաշրջության առանձնահատկությունները և զարգացումները տարածաշրջանային ու տեղական մակարդակներում:
    4. վերլուծելու զբոսաշրջության և ռեկրեացիայի զարգացման գործոնները և արդի միտումները, տարատեսակները, աշխարհագրությունը:
    5. գնահատելու զբոսաշրջության զարգացման գործում ազգագրական, կրոնական արժեքների, ազգային արվեստի և ճարտարապետության դերը, նշանակությունը:
    6. տարբերակելու զբոսաշրջության ուսումնասիրությունների առանձին մոտեցումները, դրանց առանձնահատկությունները (սոցիոլոգիական, տնտեսագիտական, մշակութաբանական, աշխարհագրական և այլն):
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. իրականացնելու զբոսաշրջային գործունեության կազմակերպման պլանավորում, նախագծերի կազմում և մոդելավորում:
    2. կատարելու մասնագիտական հետազոտական աշխատանք, վերլուծություններ և գնահատումներ՝ կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ:
    3. գնահատելու զբոսաշրջության ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:
    4. իրականացնելու մարքեթինգի և մենեջմենթի վերաբերյալ վերլուծություններ զբոսաշրջության և ռեկրեացիայի ոլորտում:
    5. ցուցաբերելու հյուրընկալության կազմակերպման և զբոսաշրջային ծառայությունների սպառողների հետ շփման բարձր կուլտուրա:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքներն արագացնելու համար:
    9. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Գնահատման ձևերը
1. ստուգարքներ,
2. ընթացիկ քննություններ,
3. հետազոտական աշխատանքների կատարում,
4. եզրափակիչ քննություններ,
5. ավարտական աշխատանքի պաշտպանություն:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հետևյալ ոլորտներում`
§ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում,
§ Զբոսաշրջության պետական կոմիտեում,
§ հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում,
§ ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության ձեռնարկություններում,
§ գովազդային գործակալություններում,
§ հյուրանոցներում և այցելուների տեղաբաշխման այլ հաստատություններում,
§ միջազգային օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում։
Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները,
ü սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում որպես զարգացման ռազմավարական քաղաքականության և ծրագրերի նախագծող, իրագործող-կազմակերպող, խորհրդատու-մասնագետ,
ü հյուրընկալության, հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում` գործադիր տնօրեն, մենեջերներ,
ü գովազդային գործակալներ,
ü զբոսաշրջային ծառայությունների և փաթեթների մշակողներ և կազմակերպիչներ,
ü զբոսավարներ և էքսկուրսավարներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ և հարակից այլ բուհերի մագիստրատուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
§ ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
§ առցանց դասախոսություն /ավանդական և ինտերակտիվ/,
§ էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ԵՊՀ ԻՄ 2022-2026. թթ.զարգացման ռազմավարական ծրագիր,
· Բարձրագույն և հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքը,
· Հայաստանյան և այլ բուհերի համապատասխան կրթական ծրագրերի բենչմարքինգ,
· ԵՊՀ «Զբոսաշրջություն» կրթական ծրագիր,
· Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Զբոսաշրջություն» կրթական ծրագիր, 2007թ.,
· ԱՄՆ, Ռոչեստերի տեխնոլոգիական ինստիտուտի բակալավրի ծրագիր. 2008-2009թթ,
· ԱՄՆ, Դելիվերի պետական համալսարան, «Հյուրընկալության և տուրիզմի կառավարման» բակալավրի ծրագիր 2010-2011թթ.:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ։
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները։
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։
2. Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար / :
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող · դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
«Զբոսաշրջություն» ԿԾ-ը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ-ում ընդունված տարբեր կանոնակարգեր, կրթական ծրագրեր, վերապատրաստման նախագծեր, ԵՊՀ ԻՄ «Տուրիզմի կառավարման և մշակութաբանության» ամբիոնում կատարվող քննարկումների արդյունքներ, հաշվի է առնվել նաև «Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության» և «Զբոսավարների միջազգային ասոցիացիա»-ի կանոնակարգերը: Ծրագրի նպատակների հաջող իրականացմանը կնպաստի նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող «Տավուշի Տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն»-ը:
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: