Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները և խնդիրները 

Ծրագրի նպատակն է ռուսերենի և գրականության ուսումնասիրության, գործնական կիրառման և դասավանդման տիրույթում հիմնարար գիտելիքներով, հոգեբանամանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված ուսուցչի պատրաստումը` ապահովելով 

  • հոգեբանամանկավարժական հմտությունների ձևավորում` իրադրային, խմբային և միջանձնային ուղղորդման մոդելներով,

  • համակարգված լեզվական գիտելիքներ և հաղորդակցական կարողություններ,

  • ռուսալեզու միջավայրում և տարաբնույթ համատեքստերում կողմնորոշված շփման հմտություններ,

  • ընդհանուր հետազոտական հմտությունների նպատակային մատուցումների ձևավորում` լեզվաբանական և մանկավարժամեթոդական ոլորտներում,

  • ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ արդի գիտելիքներ և գործնական հմտություններ,

  • ազգային և օտար իրողությունների, իրույթների և արժեհամակարգերի նպատակային զուգադրում` լեզվի, մշակույթի, հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,

  • օտարալեզու մշակույթի հետ նպատակային / շահագրգիռ հաղորդակցում,

  • մանկավարժական գործունեության վերաբերյալ տեսական սկզբունքների և դասավանդման նախնական փորձի ձևավորում:

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

«Ռուսերեն և գրականություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել

  • միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ որպես ռուսաց լեզվի և ռուս գրականության ուսուցիչ,

  • աշխատանք տեղեկատվական գործակալություններում,

  • հրատարակչություններում և խմբագրություններում,

  • միջազգային կազմակերպություններում, որտեղ անհրաժեշտ է հայերենի և ռուսերենի իմացությունը,

  • գովազդային գործակալություններում,

  • թանգարաններում,

  • պետական և մասնավոր ձեռնարկություններում և գրասենյակներում:

Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ

  • տպագիր նյութեր,
  • էլեկտրոնային ռեսուրներ,
  • համացանցային կայքեր:

Ուսումնառության օժանդակության ձևեր

  • պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
  • տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: