- Գլխավոր
- Management
- Գիտական Խորհուրդ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ ԻՄկանոնադրության և իր աշխատակարգի համաձայն: ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը գործում է մասնաճյուղի Տնօրենի նախագահությամբ: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որոշումների կատարումը կազմակերպում է Տնօրենը։
Գիտական խորհուրդը'
հաստատում է իր աշխատակարգը,
Տնօրենի ներկայացմամբ' ԵՊՀ ռեկտորին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ,
հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ԵՊՀ ԻՄ' ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ,
հաստատում է ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կանոնակարգերը և ներքին իրավական ակտերը,
հաստատում է ԵՊՀ ԻՄ էթիկայի կանոնագիրքը, ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները, ԵՊՀ ԻՄ կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը, ինչպես նաև ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական այլ ակտերը,
քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների վճարաչափերը,
քննարկում է հետազոտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է գիտական հաղորդումներ ԵՊՀ ԻՄ-ում կատարվող կարևորագույն հետազոտական և մեթոդական աշխատանքների արդյունքների մասին,
ընդունում է անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ մեդալով պարգևատրելու համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ,
հաստատում է ֆակուլտետների դեկանների (այսուհետ' Դեկան), գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը,
ընտրում է դեկաններ, բաց քվեարկությամբ հաստատում գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները,
լսում է ֆակուլտետների դեկանների ամենամյա հաշվետվությունները, դրանց հիման վրա փակ, գաղտնի քվեարկությամբ գնահատում նրանց գործունեությունը: Քվեարկության արդյունքներով անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Դեկանի գործունեությունը դրական գնահատականի չարժանանալու դեպքում որոշում է կայացնում նրանց անվստահություն հայտնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
ԵՊՀ ԻՄ գործունեության նպատակներին հակասող կամ սույն կանոնադրությամբ արգելված արարք կատարելու կամ ԵՊՀ ԻՄ էթիկայի կանոնագրքով, ներքին կարգապահական կանոններով, ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով և ներքին իրավական այլ ակտերով ամրագրված պահանջների կոպիտ կամ պարբերական խախտման դեպքում Տնօրենի կամ ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ և անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում Դեկանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
հաստատում է Դեկանի կատարողականի արդյունքային ցուցանիշները և անվստահություն հայտնելու հիմքերը,
ԵՊՀ ԻՄ գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան' Հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ ԵՊՀ ԻՄ գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում' նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ,
Տնօրենին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ ԻՄ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ,
քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ,
քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր,
ըստ անհրաժեշտության' ստեղծում է Գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց ձևավորման և գործունեության կարգը,
լսում է ԵՊՀ ԻՄ Տնօրենի ամենամյա հաշվետվությունը,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել դրա կազմի 50 տոկոսը: ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվի:
Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 35-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են, 25 տոկոսը՝ սովորողներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են մասնաճյուղի Տնօրենը (Գիտական խորհրդի նախագահ), փոխտնօրենը, գիտական քարտուղարը (Գիտական խորհրդի քարտուղար), ֆակուլտետների դեկանները, ԵՊՀ ԻՄ Տնօրենի նշանակմամբ ԵՊՀ ԻՄ աշխատակիցներ, ինչպես նաև ընտրովի անդամներ' ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգին համապատասխան:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան, Ուսանողական փող. 3
Գիտական խորհրդի նախագահ՝ Ա․ Հ․ Մակարյան
Գիտական խորհրդի քարտուղար՝ Մ․ Ս․ Աթոյան
Հեռ.` +374 93317847
Էլ. հասցե` matoyan@ysu.am