Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Շնորհվող որակավորումը՝
Բանասիրության բակալավր
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է ռուսաց լեզվի և գրականության ուսումնասիրության, գործնական կիրառման և դասավանդման տիրույթում հիմնարար գիտելիքներով, հոգեբանամանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված ուսուցչի պատրաստումը` ապահովելով
· հոգեբանամանկավարժական հմտությունների ձևավորում` իրադրային, խմբային և միջանձնային ուղղորդման մոդելներով,
· համակարգված լեզվական գիտելիքներ և հաղորդակցական կարողություններ,
· ռուսալեզու միջավայրում և տարաբնույթ համատեքստերում կողմնորոշված շփման հմտություններ,
· ընդհանուր հետազոտական հմտությունների նպատակային մատուցումների ձևավորում` լեզվաբանական և մանկավարժամեթոդական ոլորտներում,
· ռւսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության վերաբերյալ արդի գիտելիքներ և գործնական հմտություններ,
· ազգային և օտար իրողությունների, իրույթների և արժեհամակարգերի նպատակային զուգադրում` լեզվի, մշակույթի, հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
· օտարալեզու մշակույթի հետ նպատակային / շահագրգիռ հաղորդակցում,
· մանկավարժական գործունեության վերաբերյալ տեսական սկզբունքների և դասավանդման նախնական փորձի ձևավորում:
Գնահատման ձևերը
· հետազոտական աշխատանք
· լուսապատկերաշար
· բանավոր հարցում
· գործնական աշխատանք
· թեմատիկ աշխատանք
· կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· թղթապանակ
· իետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· ինքնագնահատում, փոխգնահատում
· ռեֆերատ
· էսսե
· խմբային ներկայացում
· տարաբնույթ առաջադրանքներ
· զեկուցումներ
· ուսումնական նախագծեր
· գրավոր կարճ հաղորդագրություններ
· քտուգարքներ
· քննութուններ
· ավարտական աշխատանքի պաշտպանություն
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
· տպագիր նյութեր,
. էլեկտրոնային ռեսուրներ,
· համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
· պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
· տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական մեթոդներ:
Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ԵՊՀ Ռուսաց լեզու և գրականության կրթական ծրագիր
Վ. Բրյուսովի անվ. պետական համալսարան,
Ռուսաց լեզու և գրականություն, կրթական ծրագիր
Վանաձորի
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան,
Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ ԻՄ դասընթացների տեղեկագրքում։
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: