Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության բակալավր
Ծրագրի նպատակները
տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար ոլորտների՝ ընդհանուր հոգեբանության, սոցիալական, զարգացման, կլինիկական հոգեբանության վերաբերյալ, տալու խոր տեսական հենք հոգեկանի կառուցվածքը, զարգացումը, ախտաբանական դրսևորումները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
· զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ ուսուցանելով հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրականացման, հոգեբանական խորհրդատության սկզբունքներն ու մեթոդները.
· զարգացնելու ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծություն, համեմատություն և համադրում, քննադատական մտածողությունը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, մեկնաբանելու և ներկայացնելու կարողությունը.
· զարգացնելու ուսանողների աշխատանքային գործունակությունը՝ իրենց ուսումնառության ոլորտին և մակարդակին համապատասխան:
· օգնելու նրանց՝ կիրառելու մասնագիտական կարողությունները արդի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում.
Գնահատման ձևերը
· Հետազոտական աշխատանք
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական աշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Տարաբնույթ առաջադրանքներ
· Զեկուցումներ
· Ուսումնական նախագծեր
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ընթացիկ քննություններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, էջ 5-11:
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ:
Ուսանողները մասնակցում են լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիաների կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին:
Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ և միջոցներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:
Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Տվյալ կրթական ծրագրի մշակման հիմքում ընկած են բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»), ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.12.2016թ.-ի թիվ 1326-Ա հրամանով հաստատված «Հոգեբանություն մասնագիտության» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը, ինչպես նաև մի շարք միջազգային ծրագրային կողմնորոշիչներ և չափորոշիչներ:
1. ԵՊՀ Հոգեբանություն կրթական ծրագիր
2. Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան
3. Սանկտ Պետերբուրգի պետականի համալսարանի Հոգեբանության կրթական ծրագիր
Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ ԻՄ դասընթացների տեղեկագրքում:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: