ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2025 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Մ. Օթարյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում. արդիականացում և խթանում» ծրագրի համակարգող Սյուզան Թորոսյանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը: