2026 թ. հոկտեմբերի 9-10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:

ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցմամբ 2 մագիստրոսական կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25-ական տեղ: «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության համար ներկայացվել էր 30 դիմում, «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության համար՝ 17 դիմում:

Ըստ գործող կարգի՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 6 դիմորդ («Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ԿԾ՝ 3 դիմորդ, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ՝ 3), մյուսները հանձնել են ընդունելության քննություն:

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության և կրթության կառավարման ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը: Հայտագրված 30 դիմորդներից 3-ն անցել է հարցազրույցով. ընդունելության քննությանը մասնակցել է 27 դիմորդ, որոնցից 2-ը ստացել է «գերազանց», 9-ը՝ «լավ», 12-ը՝ «բավարար», 4-ը՝ «անբավարար»:

«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահել է ԵՊՀ կառավարման և գործարարության, ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու, տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հարություն Վարազդատի Զաքոյանը: Հայտագրված 17 դիմորդներից 3-ն անցել է հարցազրույցով, 1 դիմորդ չի ներկայացել. ընդունելության քննությանը մասնակցել է 13 դիմորդ, որոնցից 2-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար»:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց ցանկանալով մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: