Image 10.02.2026 Մեր դասախոսի օրացուցային եռապատումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաչիկյանը (Լաճիկյան) վերջերս թողարկեց 3 օրացույց այն համոզմունքով, որ, ի հեճուկս մեր կյանքի թվայնացման գերարագ տեմպերի և հեռախոսներում առկա տեխնիկական անսպառ հնարավորությունների, տակավին պահպանվում է հետաքրքրությունը թղթե օրացույցների նկատմամբ: Չէ՞ որ դրանք առավել տեսանելի ու հարմար են անցած-գնացած ու դեռ գալիք օրերի հաշվարկը կատարելու, տարբեր առիթներով դրանց վրա ձեռագիր նշումներ կատարելու և այլ տարբեր առումներով:
Image 07.02.2026 Տեղի ունեցավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը 2026 թ. փետրվարի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Image 06.02.2026 Erasmus+ «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» (DIGITECH) ծրագրի շրջանակում հանդիպում-քննարկում ԵՊՀ ԻՄ դասախոսների հետ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` որպես Erasmus+ «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» (DIGITECH) ծրագրի գործընկեր, ս.թ. փետրվարի 6-ին իրականացրել է հանդիպում-քննարկում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Image 31.01.2026 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր 2026 թ. հունվարի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների դեկանների ընտրություններին, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2024-2025 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքներին վերաբերող հարցեր:
Image 28.01.2026 Այսօր Հայոց բանակի կազմավորման 34-ամյակն է ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր պետությանը ցանկանալով հզոր և մարտունակ բանակ, մեր քաջ զինվորներին՝ մասնագիտական բարձր պատրաստվածություն, աննկուն ոգի և հաղթանակներ….
Image 21.01.2026 ԵՊՀ ԻՄ տնօրենը Բիշքեկում մասնակցեց DIGITECH նախագծի մեկնարկային հանդիպմանը Միջազգային «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը ներգրավված է Եվրոպական միության ERASMUS+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման DIGITECH միջազգային ծրագրում, որի նպատակն է բարձրագույն կրթության համակարգում խթանել կրթական ծրագրերի արդիականացումը՝ համահունչ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին:
Image 13.01.2026 Մեր ուսանողուհին միջազգային ուսումնագիտական մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի 2026 թ. հունվարի 5-ին ամփոփվեցին 2025 թ. դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքի «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնի կողմից անցկացված «Լավագույն ուսանող 2025» VII միջազգային ուսումնագիտական մրցույթի արդյունքները:
Image 30.12.2025 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանի ամանորյա շնորհավորական ուղերձը Ուղերձներ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ ուսանողներ և հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք 2026 թվականը լինի խաղաղության, բարգավաճման և հզորացման, վեհ նպատակների և նվիրական իղձերի իրականացման, ձեռքբերումների և հաջողությունների, կյանքի բոլոր բնագավառներում առաջընթացի և զարգացման տարի….
Image 28.12.2025 Գիտական խորհրդի նիստ Գիտխորհրդի նիստեր 2025 թ. դեկտեմբերի 27-ին Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամները, այդ թվում՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:
Image 25.12.2025 Մեր ուսանողները միջազգային համաժողովում արժանացան 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների 2025 թ. դեկտեմբերին ամփոփվեցին ս.թ. նոյեմբերին Ուրալի դաշնային համալսարանի (Եկատերինբուրգ) կողմից իրականացված «Ռուսական տարածաշրջանները փոփոխման կենտրոնում» XX միջազգային համաժողովի արդյունքները: