2012թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձևավորվել է Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը:
Բաժնի գործառույթներն են.
գնումների պլանավորումը և նախապատրաստումը,
մրցույթների կազմակերպումը, արձանագրությունների կազմումը,
պայմանագրերի կնքումը և իրականացումը,
մատակարարների հետ կնքված պայմանագրերի պայմանների և ժամկետների համաձայնեցումը,
ըստ պայմանագրային ժամկետների՝ ապրանքների տեղափոխման և պահեստավորման ապահովումը,
պահեստավորված ապրանքների պահպանման, դրանց օպերատիվ բացթողման և օգտագործման վերջնասահմանի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
մասնաճյուղի պահանջներից ելնելով՝ պլանավորված, չպլանավորված և չնախատեսված ապրանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերումը,
Մասնաճյուղի համար առանձին ծառայությունների մատուցման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բանակցությունների վարումը և համապատասխան պայմանագրերի կնքումը: