2011 թ. հոկտեմբերին մասնաճյուղում ձևավորվել է կրթության որակի ապահովման և գնահատման (ԿՈԱԳ) բաժինը, 2014 թ. վերանվանվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժին, 2025 թ․ հունվարին  վերանվանվել է Կրթական բարեփոխումների և որակի ապահովման (ԿԲՈԱ) բաժին։

Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի գործառույթներն են.

  1. Մշակել և ներդնել Մասնաճյուղի կրթական գործընթացների բարեփոխումներին ուղղված փաստաթղթեր՝ կարգեր, ուղեցույցներ, տեղեկագրքեր և այլ անհրաժեշտ նյութեր:
  2. Համակարգել Մասնաճյուղի մասնագիտության կրթական ծրագրերի ներդրման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման գործընթացները։
  3. Կրթական ծրագրերի ղեկավարների հետ համատեղ կազմակերպել և վերահսկել կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի իրականացման և գնահատման գործընթացները։
  4. Համակարգել կրթական ծրագրերի ղեկավարների և մենթորության ինստիտուտի աշխատանքները:
  5. Համակարգել Երիտասարդ դասախոսների աջակցման և առաջավոր փորձի փոխանցման կենտրոնի աշխատանքները ` երիտասարդ դասախոսական կազմի մանկավարժական կարողությունները և հմտություններն արդիականացնելու ու զարգացնելու նպատակով:
  6. Վերհանել պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի մասնագիտական և մեթոդական կարիքները, կազմակերպել համապատասխան խորհրդատվություններ։
  7. Պարբերաբար իրականացվող ներքին և արտաքին գնահատումների արդյունքում բացահայտված կարիքներին համապատասխան կազմել անհրաժեշտ վերապատրաստման թեմաներ և իրականացնել դասավանդողների մասնագիտական, մանկավարժական և հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ:
  8. Մշակել ԵՊՀ ԻՄ որակի ներքին ապահովման գործընթացները կանոնակարգող փաստաթղթեր, համապատասխան մեխանիզմներ և գործիքներ, համակարգել այդ գործընթացները Մասնաճյուղում:
  9. Սույն կանոնակարգով սահմանված իրավասությունների շրջանակում իրականացնել որակի ներքին ապահովման գործընթացներ, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, զեկուցել դրանց արդյունքների մասին:
  10. Աջակցել ԵՊՀ ԻՄ բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների մշակմանը, իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
  11. Աջակցել ԵՊՀ ԻՄ բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների մշակմանը, իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
  12. Իրականացնել Մասնաճյուղի գործունեության գնահատման արդյունքային ցուցանիշների /ԳԱՑ/ վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և ստացված արդյունքների հիման վրա մշակել մասնաճյուղի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկներ։
  13. Կազմակերպել ԵՊՀ ԻՄ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, ինքնավելուծության զեկույցի պատրաստումը, նրա քննարկումը և հրապարակումը:
  14. Համակարգել Մասնաճյուղի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ:
  15. Ապահովել փորձագիտական խմբի եզրակացության քննարկումը և արդյունքներն օգտագործել որակի ներքին ապահովման գործընթացների բարելավման համար:
  16. Համակարգել ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի ինքնավերլուծության գործընթացները և օժանդակել դրանց արտաքին գնահատմանը և հավատարմագրմանը:
  17. Համագործակցել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի և որակի ներքին ապահովման ֆակուլտետային հանձնախմբերի հետ և աջակցել նրանց աշխատանքներին:

2025 թ. փետրվարից ԿԲՈԱ բաժնի վարիչն է տնօրենի խորհրդական, Ֆ․մ․գ․թ․, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը։ 

․․․

Կոնտակտներ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժին

Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-07)

 

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: