Գրադարանի գործառույթներն են.
Ուսումնական գրադարանի գրանցում ընթերցողական միասնական տոմսի միջոցով:
Գրականության սպասարկում ընթերցողների կազմին և պահանջարկին համապատասխան: 3. Անմիջական օգնություն ընթերցողին` գրականություն որոնելու, ընտրելու, նորույթներին իրազեկ լինելու գործընթացներում:
Գրադարանային ֆոնդերի ձևավորում և նպատակաուղղված համալրում համալսարանում գործող ուսումնական պլաններին, ծրագրերին համապատասխան:
Անհատական, խմբակային և զանգվածային տեղեկատվության տարբեր ձևերի ու մեթոդների կիրառում («Տեղեկատվական օր», թեմատիկ միջոցառումներ, նոր ստացված գրականության ցուցադրում, գրքի ցուցահանդես, մատենագիտական ցանկեր, տեղեկանքներ, էլեկտրոնային քարտարաններ և այլն)։
Ֆոնդի ուսումնասիրում, վերադասավորում, քայքայված, արդիականությունը կորցրած գրականության զտում:
Ֆոնդերի պարբերական վերլուծություն ամբիոնների մասնակցությամբ, ուսումնական գրականության ապահովվածության ճշտում:
Գրադարանի աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացում մասնակցություն տեղում, մայր բուհում և հանրապետությունում կազմակերպվող որակավորման բարձրացման միջոցառումներին (դասընթացներ, կոնֆերանսներ, սեմինարներ և այլն), գործուղումներ փորձի փոխանակման նպատակով
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ` Վլադիմիր Արմենի Պողոսյան