2011թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Կադրերի բաժնի բազայի հիման վրա, ձևավորվել է Անձնակազմի կառավարման բաժինը (ԱԿԲ), որը 2017թ. հոկտեմբերից վերանվանվել է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժին, 2020թ. հունվարից՝ Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման (ԱԿԻԱ) բաժին:
Բաժնի գործառույթներն են.
- ԵՊՀ ԻՄ աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացի իրականացումը: 
- ՀՀ օրենսդրությամբ և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերով նախատեսված աշխատողների անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, աշխատողների տվյալների շտեմարանի վարումը, մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համապատասխան համակարգի շահագործումը: 
- Պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը: 
- Աշխատավայրում աշխատողի ադապտացիայի և աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանն առնչվող գործընթացների կազմակերպումը: 
- Մասնագիտական զարգացման գործընթացի իրականացումը (կարծիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ): 
- Աշխատանքի արդյունավետության գնահատումը: 
- Ատեստավորման (եթե ենթակա է) իրականացումը: 
- Աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված հարցերի լուծումը: 
- Աշխատողների խրախուսումն ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը: 
- Գործատուի կողմից տրվող սոցիալական լրացուցիչ երաշխիքների ապահովումը և այլ հարցեր: 
- Գործատուի կողմից բաժնի կառավարմանը տրված այլ գործառույթների կազմակերպումը (մարդկային ռեսուրսներ, ընդհանուր մաս՝ քարտուղարություն, հատուկ մաս, արխիվ, և այլ ստորաբաժանումների գործունեության կազմակերպում): 
Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի վարիչն է Նարինե Ժորայի Աբազյանը: