- Գլխավոր
- Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համամասնաճյուղային համակարգչային կենտրոնը 2013թ. հունվարի 11-ին վերանվանվել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման (ՏՀՍԶ) բաժին:
Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի գործառույթներն են.
ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական համակարգերի սպասարկումը, զարգացումը, տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և առավել արդյունավետ կիրառման ապահովումը ուսումնական գործընթացում և գիտական հետազոտություններում,
ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցումը, համակարգչային հրատարակչական աշխատանքների աջակցումը,
ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, և արդյունավետ կիրառումը, ինչպես նաև տեղեկատվության ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացումը,
ԵՊՀ ԻՄ-ի հաշվառման մեջ գտնվող համակարգչային տեխնիկայի, տպիչների, սկաներների, պատճենահանող սարքերի և մյուս սարքերի տեխնիկական սարքինության և առկայության ապահովման գործընթացը,
ԵՊՀ ԻՄ-ում տեղեկատվական ցանցի անվտանգ շահագործումը և ինտերնետային կապի ապահովումը,
ուսանողներին մեթոդական և հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում ուղղորդում՝ ապահովելով անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական սպասարկումը,
համակարգչային սարքավորումների անհրաժեշտ ծրագրային ապահովումը, հակավիրուսային ծրագրերի թարմացումը,
ավարտական որակավորման աշխատանքների, կուրսային աշխատանքների, ռեֆերատների, ինքնուրույն աշխատանքների համակարգչային սպասարկման կազմակերպում,
ապահովել ԵՊՀ ԻՄ-ի ինտերնետային կայքէջերի դինամիկ զարգացումը՝ արդիականացնելով նրա ծրագրային բաղադրիչները։
լուծել բաժնի հիմնական գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
բաժինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերին:
Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչն է Տաթևիկ Վասիլի Խաչատրյանը:
...
Հեռ.` (094) 11 – 21 – 01
Էլ. փոստ` THSZIB@ysu.am, Khacht7@gmail.com