Կրթական ծրագիր՝
Ֆինանսներ
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Կրեդիտ՝
6
Թվանիշ՝
0105/Բ 21
1-ին կիսամյակ
30/30/0
շաբաթական 4 ժամ
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել վերլուծական երկրաչափության գիտելիքների անհրաժեշտ հենք` գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի դասընթացներում և որոշ տնտեսական մոդելներում օգտագործելու համար:
Դասընթացի խնդիրներն են.
· ծանոթացնել ուղղի, հարթության հավասարումներին, ինչպես նաև մատրիցաներին, որոշիչներին և նրանց որոշ հատկություններին,
· գծային հավասարումների և անհավասարումների համակարգերի լուծման մեթոդներին, տալ ստացված լուծման մեկնաբանությունը և պատկերել հնարավորության դեպքում:
Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել վերլուծական երկրաչափության գիտելիքների անհրաժեշտ հենք` գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի դասընթացներում և որոշ տնտեսական մոդելներում օգտագործելու համար:
Դասընթացի խնդիրներն են.
· ծանոթացնել ուղղի, հարթության հավասարումներին, ինչպես նաև մատրիցաներին, որոշիչներին և նրանց որոշ հատկություններին,
· գծային հավասարումների և անհավասարումների համակարգերի լուծման մեթոդներին, տալ ստացված լուծման մեկնաբանությունը և պատկերել հնարավորության դեպքում:
Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու գծային հավասարումների համակարգերի լուծման Գաուսի և Կրամերի եղանակները,
2. սահմանելու որոշիչը, հակադարձ և տրանսպոնացված մատրիցները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կատարելու գործողություններ վեկտորների և մատրիցների հետ, լուծել գծային հավասարումների և անհավասարումների համակարգեր,
2. հաշվելու տրված վեկտորների սկալյար, վեկտորական և խառն արտադրյալները, չվերասերված մատրիցի հակադարձը,
3. հաշվելու երկու ուղիղների, երկու հարթությունների, ուղղի և հարթության կազմած անկյունը, հատման կետը, կետի հեռավորությունն ուղղից և հարթությունից:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1. կիրառելու ստացած մաթեմատիկական գիտելիքները գործնականում,
2. կիրառելու ստացած մաթեմատիկական գիտելիքները տնտեսագիտության մեջ:
Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· խմբային աշխատանքներ,
· անհատական աշխատանք:
Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք՝ առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն. գրավոր առաջադրանք՝ առավելագույնը 4 միավոր:
Եզրափակիչ քննություն. առավելագույնը 9 միավոր:
Մասնակցություն. առավելագույնը 3 միավոր:
Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Մատրիցներ և որոշիչներ։
Թեմա 2. Գծային հավասարումների համակարգ:
Թեմա 3. Վեկտորական հանրահաշիվ:
Թեմա 4. Գծային արտապատկերումներ:
Թեմա 5. Ուղղի հավասարումը:
Թեմա 6. Շրջան և էլլիպս:
Թեմա 7. Հիպերբոլ և պարաբոլ:
Թեմա 8. Ուղղի և հարթության հավասարումը տարածության մեջ:
Հիմնական գրականության ցանկ.
  • Փիլիպոսյան Վ., Օհնիկյան Հ., Վերլուծական երկրաչափության խնդրագիրք, Եր., 2011:
  • Հակոբյան Գ., Վերլուծական երկրաչափության և գծային հանրահաշվի խնդրագիրք, տնտեսագետների համար:
  • Беклемишев Д., Курс аналитической геометрии и линейной алгебры, ФИЗМАТЛИТ, 2005.
  • Ильязова Д., Линейная алгебра и аналитическая геометрия.теория и практика, Ульяновск, 2012.
  • Малугин В., Математика для экономистов. Линейная алгевра, М., 2006.
  • Ефимов Н., Краткий курс аналитической геометрии,М.,ФИЗМАТЛИТ, 2014.
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: