Կրթական ծրագիր՝
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Կրեդիտ՝
6
Թվանիշ՝
0302/B18
1-ին կիսամյակ
30/30/0
4 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել ժամանակակից հայերենի հնչյունական համակարգն իր տարբեր հատկանիշներով, ուսումնասիրել խոսքային ավելի մեծ միավորները՝ վանկը,
հնչաբառը, հնչանախադասությունը, շեշտը և հնչերանգը, զինել ուղղագրությանը և ուղղախոսությանը
վերաբերող տեսական և գործնական-կիրառական կարողություններով և հմտություններով, ինչպես նաև
բառային համակարգերն իրենց տարբեր հատկանիշներով, ուսուցանել տեսական գիտելիքների գործնական կիրառությունըֈ
Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել ժամանակակից հայերենի հնչյունական համակարգն իր տարբեր հատկանիշներով, ուսումնասիրել խոսքային ավելի մեծ միավորները՝ վանկը,
հնչաբառը, հնչանախադասությունը, շեշտը և հնչերանգը, զինել ուղղագրությանը և ուղղախոսությանը
վերաբերող տեսական և գործնական-կիրառական կարողություններով և հմտություններով, ինչպես նաև
բառային համակարգերն իրենց տարբեր հատկանիշներով, ուսուցանել տեսական գիտելիքների գործնական կիրառությունըֈ
Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու «Հնչյունաբանություն» և «Բառագիտություն» գիտակարգերի առանցքային
հասկացությունները և դրանց բովանդակությունը, դերը հայերենի կառուցվածքային տարբեր
մակարդակների միավորների համակարգում,
2. զանազանելու հնչյունափոխական առանձնահատկությունները, գրանշանների և հնչյունների
փոխհարաբերությունը,
3. ներկայացնելու հայոց լեզվի հնչյունաբանության և բառագիտության տարբեր բաժինների
հիմնադրույթները և դրանց ներքին կապերը,
4. վերարտադրելու բառիմաստի տեսակներն ու փոփոխությունները,
5. ներկայացնելու ժամանակակից հայերենի բառապաշարի հատկանիշները, բառերի ձևաիմաստային խմբերի դասակարգման սկզբունքները, բառակազմական օրինաչափությունները,
6. բացահայտելու «Հնչյունաբանություն» և «Բառագիտություն» գիտակարգերի դերը հայերենի
կառուցվածքային տարբեր մակարդակների միավորների համակարգում,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կատարելու հնչյունաբանական վերլուծություն,
2. ճիշտ տարբերակելու հնչյունափոխության բոլոր տեսակները,
3. գործնականում կիրառելու ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ գիտելիքները և
ունակությունները,
1. կատարելու ձևույթաբանական և բառակազմական վերլուծություն, բնագրերի հիման վրա ճիշտ
տարբերակելու տարբեր բառերի ծագումը, կրած ձևաիմաստային փոփոխությունները,
2. կատարելու բառակազմական վերլուծություններ, նկարագրելու բառերի կառուցվածքային
օրենքներն ու օրինաչափությունները,
3. նկարագրելու բառապաշարի դասակարգման սկզբունքները և խոսքային միջավայրում ճիշտ
օգտվելու տարբեր բառաշերտերից,
4. օգտվելու լեզվաբանական տարբեր բառարաններից, հայթայթելու տեղեկատվություն և
գործառելու,
5. տեքստերում և բանավոր խոսքում ճիշտ գործառելու ձևաիմաստային տարբեր խմբի բառերը,
6. բացատրելու դարձվածքների կազմությունն ու գործածության ոճական նպատակը,
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1. կատարելու հնչյունաբանական վերլուծություն,
2. ճիշտ տարբերակելու հնչյունափոխության բոլոր տեսակները,
3. գործնականում կիրառելու ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ գիտելիքները և
ունակությունները,
Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. խոսքային կամ բանավոր մեթոդ
3. բացատրական մեթոդ
4. համագործակցային աշխատանք
5. տեսասահիկների գործածություն թեմաների ուսուցման ընթացքում
6. մտագրոհ
7. ռեֆերատներ:
Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն. բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն. բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
Ինքնուրույն աշխատանք. տարբեր առաջադրանքներ՝ առավելագույնը 4 միավոր:
Եզրափակիչ քննություն. առավելագույնը 8 միավոր:
Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանության ուսումնասիրության առարկան:
Արտասանվածքի վերլուծություն: Վանկը, շեշտը հայերենում: Հնչյուններ. դասակարգումը: Թեմա 2.
Հնչյունափոխություն. տեսակները: Թեմա 3. Ուղղագրություն և ուղղախոսություն: Թեմա 4.
Բառագիտություն. ուսումնասիրության առարկան: Բառ. բառի հատկանիշները: Բառիմաստի
տեսակները, բառի մենիմաստությունն ու բազմիմաստությունը: Բառիմաստի փոփոխություն: Բառերի
ձևաիմաստային խմբերը: Թեմա 5. Բառապաշար: Բառապաշարի շերտերն ու դասակարգումը: Թեմա 6.
Բառակազմություն: Ձևութը և նրա տեսակները: Բարդություններ. տեսակները: Դարձվածաբանություն.
դասակարգումը: Թեմա 7. Բառարանագրություն. բառարանների տիպերը:
Հիմնական գրականության ցանկ.
  • Աբեղյան Մ.٫ Հայոց լեզվի տեսություն٫ Երկեր, Զ հատոր, Եր., 1974ֈ
  • Աղայան Էդ. , Լեզվաբանության հիմունքներ, Եր., 1987:
  • Առաքելյան Վ., Խաչատրյան Ա., Էլոյան Ս., Ժամանակակից հայոց լեզու, հտ. 1-ին
  • /հնչյունաբանություն և բառագիտություն/, Եր., 1979:
  • Մարգարյան Ա. ٫ Ժամանակակից հայոց լեզու /Հնչյունաբանություն/٫ Եր., 1990:
  • Ջահուկյան Ջ., Աղայան Էդ., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 1-ին մաս.,Ա պրակ,Եր., 1980:
  • Սուքիասյան Ա.٫ Ժամանակակից հայոց լեզու /հնչյունաբանություն, բառագիտություն,
  • բառակազմություն/, Եր., 1982ֈ
  • Սուքիասյան Ք., Ֆելեքյան Մ., Ժամանակակից հայոց լեզու, Եր., 2017:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: