Կրթական ծրագիր՝
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Կրեդիտ՝
6
Թվանիշ՝
0302/B18
4-րդ կիսամյակ 7
30/ 30/0
4 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել ժամանակակից հայերենի շարահյուսական
համակարգը` իր տարբեր հատկանիշներով, ուսուցանել բարդ նախադասության բաղադրիչների
կապակցության միջոցներն ու եղանակները, բարդ համադասական և բարդ ստորադասական
նախադասությունների առանձնահատկությունները:
Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել ժամանակակից հայերենի շարահյուսական
համակարգը` իր տարբեր հատկանիշներով, ուսուցանել բարդ նախադասության բաղադրիչների
կապակցության միջոցներն ու եղանակները, բարդ համադասական և բարդ ստորադասական
նախադասությունների առանձնահատկությունները:
Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարբերակելու նախադասության կառուցվածքային տեսակները:
2. տարբերակելու բարդ նախադասության տեսակներն ու առանձնահատկությունները:
3. ներկայացնելու բարդ համադասական և բարդ ստորադասական նախադասությունների
դասակարգման հիմունքները:
4. բնութագրելու բազմաբաղադրիչ բարդ նախադասությունները և թվարկելու նրանց տեսակները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կատարելու ցանկացած տեսակի պարզ և բարդ նախադասության շարահյուսական վերլուծություն:
2. կազմելու առաջադրված նախադասությունների գծապատկերը:
3. փոխակերպելու ԴԴ-ով պարզ և բարդ ստորադասական նախադասությունները:
4. փոխակերպելու մեջբերվող խոսքը և նրա կետադրությունը անուղղակի խոսքի:
գ. ընդհանրական /փոխանցելի կարողություններ
1.կատարելու լեզվաբանական հետազոտություններ և վերլուծություններ:
2.հաստատելու միջառարկայական կապեր:
3. մշակելու, ընդհանրացնելու և մեկնաբանելու լեզվաբանական տարբեր աղբյուրներից հայթայթած
տեղեկատվություն:
4. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
5. արդյունավետորեն շփվելու և համագործակցելու ինչպես անհատական, այնպես էլ խմբային
նախագծերում:
10. Դասընթա
Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. խոսքային կամ բանավոր մեթոդ
3. բացատրական մեթոդ
4. համագործակցային աշխատանք
5. տեսասահիկների գործածություն թեմաների ուսուցման ընթացքում
6. մտագրոհ
7. ռեֆերատներ:
Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
Ինքնուրույն աշխատանք. տարբեր առաջադրանքներ՝ առավելագույնը 4 միավոր:
Եզրափակիչ քննություն. առավելագույնը 8 միավոր:
Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Բարդ նախադասություն. հատկանիշները: Բաղադրիչների կապակցության միջոցներն ու
եղանակները: Թեմա 2. Բարդ համադասական նախադասություն. առանձնահատկությունները: Թեմա 3.
Բարդ ստորադասական նախադասություն. առանձնահատկությունները, դասակարգումը` ըստ
ստորադաս բաղադրիչի գործառության: Թեմա 4. Բազմաբարդ նախադասություն. տեսակները: Թեմա 5.
Փոխակերպում: Թեմա 6. Կետադրություն:
Հիմնական գրականության ցանկ.
  • Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու /շարահյուսություն/, Եր., 1987:
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր.,1965:
  • Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Եր., 2002:
  • Գարեգինյան Գ., Ժամանակակից հայոց լեզու, Եր., 1991:
  • Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզու, հ.3,
  • Շարահյուսություն, Եր.,1976:
  • Սևակ Գ., Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց,Եր., 2009:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: