Կրթական ծրագիր՝
Պատմություն
Կրթական մակարդակը՝
Բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Կրեդիտ՝
6
Թվանիշ՝
0302/B28
8-րդ կիսամյակ
0/0/20
5 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Դասընթացի ընդհանուր նկարագիր
հակիրճ ներկայացնել գրաբարը՝ որպես գրական լեզու, նրա խոսակցական հիմքը, ինչպես նաև հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն բաժիններն իրենց առանձնահատկություններով: Գրաբարի ուսումնասիրությունն անհրաժեշտ է ուսանողների բառապաշարի հարստացման, լեզվամտածողության զարգացման նպատակով: Գրաբարի իմացությունը նպաստելու է հայապահպանությանը, ինքնարժևորմանն ու մղելու է շատերին` պատմիչներին բնագրով կարդալու:
Դասընթացի խնդիրներն են՝
1.ուսանողին ներկայացնել գրաբարի հնչյունական և բառային առանձնահատկությունները, ուղղախոսության-ուղղագրության նոր­մերը,
2.իմաստաբանության, բառապաշարի շերտերի, դարձվածա­բա­նության յուրացմամբ հարստացնել ուսանողների բառապաշարը, կիրառելի դարձնել հոմանիշների, հականիշների, համանունների, հարանունների, դարձվածքների գործածությունը,
3.լեզվաքերականական գիտելիքների հիման վրա խոսքի և նրա միավորների վերլուծության կարողությունների ձևավորումը,
4.տեքստի թարգմանության և վերլուծության միջոցով գրվածքի լեզվաոճական առանձնահատկությունները բացահայտելու կարողության կատարելագործումը,
5.հայ հին պատմիչների գեղարվեստական ստեղծագործությունների լեզվական առանձնահատկությունների մեկնաբանումը:
Դասընթացի նպատակ

Կրթական վերջնարդյունքներ
ա.մասնագիտական գիտելիք և իմացություն
1.սահմանելու և նկարագրելու գրաբարի զարգացման փուլերը,
2.ներկայացնելու գրաբարի գրության և արտասանության փոխհարաբերությունները, գրաբարի հնչյունափոխությունը,
3.վերարտադրելու և թվարկելու գրաբարի բայ խոսքի մասի թեքական այն առանձնահատկությունները, որոնցով գրաբարը տարբերվում է ժամանակակից հայերենից:
բ.գործնական մասնագիտական կարողություններ
1.անսխալ ընթերցելու, մեջբերելու և մեկնաբանելու գրաբար տեքստերը և զերծ մնալու գրաբար ուղղագրական սխալներից,
2.խոնարհելու բայերը բոլոր ժամանակային ձևերով,
3.թարգմանելու պատմիչների երկերից հատվածներ, բնութագրելու ոճական կառույցները՝ արժևորելով դրանք տեքստում:
գ.ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1.բացահայտելու գրաբարի ոճերը, բայաձևերի քերականական իմաստները,
2.ճիշտ վերծանելու բառերի կառուցվածքային պլանում կատարված պատմական հնչյունափոխության դրսևորումները, մեկնաբանելու երկբարբառների և եռաբարբառների հնչունաբանական փոփոխությունները,
3.մշակելու, ընդհանրացնելու և մեկնաբանելու լեզվաբանական տարբեր աղբյուրներից հայթայթած տեղեկատվությունը:
Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական աշխատանք
2. զրույց
3. խմբային աշխատանք:
Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն . (գրավոր աշխատանք` առավելագույնը՝ 4 միավոր)
2-րդ ընթացիկ քննություն`( գրավոր աշխատանք, առավելագույնը՝ 4 միավոր)
Ընթացիկ ստուգում. (առավելագույնը՝ 4 միավոր միավոր)
Եզրափակիչ քննություն.( բանավոր՝ 8 միավոր առավելագույն արժեքով):
Միավորների քայլը 0.1 միավոր:
Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Գրաբարը՝ որպես հին հայերենի զարգացման շրջան: Գրաբարի ընդհանուր առանձնահատկությունները: Թեմա 2. Գրաբարի հնչյունական համակարգը. երկբարբառներ և եռաբարբառներ: Թեմա 3. Գրաբարի դերբայները: Թեմա 4. Գրաբարի խոնարհման hամակարգը. սահմանական, ստորադասական և հրամայական եղանակներ: Թեմա 5. Գրաբարի անկանոն բայերը: Թեմա 6. Գրաբարի պակասավոր բայերը: Պատճառական բայեր: Գրաբարի բաղադրյալ ժամանակները: Թեմա 7. Գրաբարի անվանական հոլովումը: Թեմա 8. Գրաբարի դերանվանական հոլովումը: Թեմա 9 Անձնական դերանունները և նրանց հոլովումը: Թեմա 10. Ցուցական դերանունները և նրանց հոլովումը: Թեմա 11. Ստացական և փոխադարձ դերանուններ: Հարցահարաբերական և անորոշ դերանուններ: Որոշյալ դերանուններ: Թեմա 12. Ածական անուն: Ածականների համեմատության աստիճանների կազմությունը: Թվականը գրաբարում: Թեմա 13. Գրաբարի նախդիրները և նախադրությունները: Գրաբարի հոդերը: Գրաբարի շաղկապները:
Հիմնական գրականության ցանկ.
  • Աբրահամյան Ա, Գրաբարի ձեռնարկ, Եր.,1977:
  • Ավետիսյան Հ., Ղազարյան Ռ., Գրաբարի ձեռնարկ, Եր., 2007:
  • Գոճանյան Պ., Դասական գրաբարի գործնական քերականություն, Եր., 2011:
  • Խաչատրյան Լ., Թոսունյան Գ., Գրաբարի ձեռնարկ, Եր., 2004:
  • Շարաբխանյան Պ., Գրաբարի դասընթաց, Եր., 1975:
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: