Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների՝ 2024-2025 ուսումնական տարվա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունելությունը իրականացվում է  մինչև օգոստոսի 30-ը ներառյալ առցանց եղանակով՝ akiaib@ysu.am էլ. հասցեի միջոցով:

Մասնաճյուղ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ և կցել հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ։

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթիից շաբաթ

Ժամերը՝ 10։00-15։00

հեռ․՝ (096) 987-654

 

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: