featured
Կրթաթոշակների հնարավորություն Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի ծրագրերի ներքո
Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի որոշ ծրագրեր բաց են դիմելու համար:
Գործողություն 2-ի ծրագրերը իրենցից ներկայացնում են համագործակցություն եվրոպական և երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև և առաջարկում են շարժունության կրթաթոշակներ բոլոր կրթական մակարդակներում (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետդոկտորական մակարդակ, այդ թվում` համալսարանի աշխատակիցների փոխանակում):
Հայաստանի քաղաքացիների մասնակցության համար բաց ծրագրերի ցանկը հետևյալն է`
Ծրագրի անվանումը | Ծրագրի վեբկայքը | Վերջնաժամկետ |
1. ALRAKIS II |
www.alrakis2.eu | Փակ է դիմումների համար |
2. EUROEAST |
www.euroeast.polito.it | Հունվարի 12, 2015 թ. |
3. BACKIS |
www.wbackis.univ-montp2.fr/backis-project | Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերին |
4. IANUS I |
www.ianus.uaic.ro | Դիմումներ չեն ընդունվի |
5. IANUS II |
www.ianus.uaic.ro/ianusII | Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 3-ից 2015 թ. հունվարի 20-ը |
6. MID |
www.utu.fi/en/sites/mid/Pages/home.aspx | Դեկտեմբերի 2, 2014 թ. |
7. WEBB |
www.unibo.it/WEBB/default.htm | Հունվարի 15, 2014 թ. |
8. EMINENCE I |
www.mundus.amu.edu.pl/EMINENCE/ | Փակ է դիմումների համար |
9. EMINENCE II |
www.mundus.amu.edu.pl/EMINENCEII/ | Փակ է դիմումների համար |
10. TEMPO |
www.tempo.fa.utl.pt | Փակ է դիմումների համար |
11. ELECTRA |
www.electra-project.eu | Փակ է դիմումների համար |
12. ACTIVE |
www.active.meil.pw.edu.pl | Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերի 1-ին |
13. EFFORT |
www.erasmusmunduseffort.teithe.gr | Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 15-ից 2014 թ. դեկտեմբերի 31-ը |
14. EMBER |
www.ember.us.es | Փակ է դիմումների համար |
15. HERMES |
www.erasmusmundus-hermes.uoa.gr | Դեկտեմբերի 5, 2014 թ. |
16. HUMERIA |
www.humeria.eu | Դեկտեմբերի 23, 2014 թ. |
17. INFINITY |
www.infinity.fa.ulisboa.pt | Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 20-ից 2015 թ. հունվարի 31-ը |
18. MEDEA |
www.ema2-medea.com | Դեկտեմբերի 15, 2014 թ. |
Աղբյուրը` erasmusplus.am
Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին
2014թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:
Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:
Աղբյուրը` www.edu.am
Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում
2014թ. հոկտեմբերի 27-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:
Միջոցառմանը ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառումը հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին հարգանքի փոքր տուրք էր:
Միջոցառումը բացեց Ա.Հասանյանը` արժևորելով Հ.Սահյանի քնարերգությունը, ներկայացնելով հիմնական մոտիվները (բնապաշտություն, հայրենապաշտություն, սեր և այլն), ընդգծելով բանաստեղծի գրական ժառանգության արդիականությունը:
Այնուհետև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններից` համեմված ինքնատիպ վերլուծություններով, կատարեցին Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Բավականին տպավորիչ էր ոչ միայն դասախոսի` Ա.Հասանյանի, այլև ուսանողների` մասնավորապես Նառա Մնացականյանի, Արամայիս Օհանյանի, Հակոբ Դավթյանի ասմունքը:
Միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով:
Ունկնդիրներին հուզեցին Համո Սահյանի ձայնը, Օֆելյա Համբարձումյանի, Սիլվա Յուզբաշյանի կատարումները:
Հետաքրքիր է, որ Բնական գիտությունների ֆակուլտետում առկա էր քնարերգության` մասնավորապես սահյանական պոեզիայի այդպիսի նուրբ ընկալում:
Վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի դասախոսներ:
Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն
2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տասնվեց տղա, ութ աղջիկ:
Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Ղուշչյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:
Հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:
Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էսմա Խոսրովյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:
Հաղթեց Աննա Մանուչարյանը:
Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով և պատվոգրով: