Ijevan Branch of Yerevan State University

Կրթաթոշակային ծրագիր (Ռումինիա)

 

Ռումինիայի կառավարությունը հայտարարում է մրցույթ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով ասպիրանտներին և գիտությունների թեկնածուներին 2015թ մարտի 1-ից «Եուջեն Իոնեսկու»-ի եռամսյա կրթաթոշակներ տրամադրելու մասին (Bourses-Eugen-Ionescu)։

Տվյալ կրթաթոշակները ստանալ ցանկացողները պետք է կապվեն Ռումինիայի պրոֆիլային համալսարանների հետ և վերջիններիս համաձայնությունը ստանալուց հետո մինչև 2015թ դեկտեմբերի 14-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակ։

Տեղեկատվությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ էլ հասցեով.

http://www.auf.org/bureau-europe-centrale-et-orientale/appels-offre-regionales/bourses-eugen-ionescu-14-15-appel/

Աղբյուրը` www.edu.am

Հանդիպում ուսխորհրդի անդամների հետ

2014թ. հոկտեմբերի 15-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ. Ճաղարյանը և տնօրենի օգնական Ն. Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները, ստացան պատասխաններ:

Քննարկվեց ՄԿՈԱ բաժնին կից ուսանողական հանձնախումբ ստեղծելու հարցը:

Հանձնախմբում ընդգրկված ուսանողները կարող են ներկայացնել խնդիրներ, առաջարկություններ` կրթության որակի բարձրացման նոր ուղիներ գտնելու վերաբերյալ, իրականացնել դասալսումներ, մասնակցել և աջակցել որակի գործընթացներին և այլն:

Առաջարկվեց, որ յուրաքանչյուր մասնագիտությունից մեկական ուսանող ներառվի հանձնախմբի մեջ:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը հիմնական գծերով ներկայացրեց հանձնախմբի անդամների պարտականություններն ու անելիքները:

Տնօրենը ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, նախաձեռնող, պահանջատեր, միևնույն ժամանակ օբյեկտիվ: