ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը հրավիրվում է մասնակցելու կենսական գիտությունների (life sciences) ոլորտում կատարված հետազոտությունների համար միջազգային մրցույթին: «UNESCO-Equatorial Guinea International Prize for Research in the Life Sciences» մրցանակը կարող է շնորհվել այն անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք կենսական գիտությունների ոլորտում իրականացրել են մեծ գիտական արժեք ներկայացնող և մարդկային կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և ուսումնասիրություններ: Մրցանակը ներառում է շքանշան, դիպլոմ և 300.000 ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ կբաշխվի երեք հաղթողների միջև: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից: Աղբյուրը` www.edu.am
featured
(Հայերեն) ԿՐԹԱԹՈՇԱԿ ՀԻՆԴԻ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին
Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:
Գիտաժողովը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են լինելու.
ա. Քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, XIV – XVIII դդ.:
բ. Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ-հայ արվեստների բնագավաոում:
գ. Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը:
դ. Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ:
ե. Հայ գրականության անցած և գալիք օրը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:
զ. Հայ պատմագրության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:
է. Թվայնացումը և հայագիտության խնդիրները:
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև մայիսի 31-ը ուղարկեն իրենց հայտերը՝ ներկայացվելիք զեկուցումների թեզիսների տեսքով (առավելագույնը 300 բառ), հետևյալ էլեկտրոնային հասցեին. barlowd@csufresno.edu:
Հատկապես խրախուսելի է երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Ընտրված մասնակիցների ցանկը կհայտարարվի մինչև սույն թվականի հունիսի 15-ը:
Գիտաժողովի կազմկոմիտե
ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար» գլոբալ ծրագիրը հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների և նախատիպերի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ և նախատիպեր: Բիզնես գաղափարը և նախատիպը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին՝
o Էներգաարդյունավետություն,
o Վերականգնվող էներգիա,
o Թափոններից էներգիայի ստացում,
o Ջրային ռեսուրսներ:
Մրցույթի Փուլերը.
Հունիսի 2` բիզնես գաղափարների ընդունման վերջնաժամկետ,
Հունիսի 3-10` ներկայացված բիզնես գաղափարներից լավագույն 25 –ը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ և կմասնակցեն ակսելերացիոն ծրագրին,
Հունիս 12–հոկտեմբերի 3` ակսելերացիոն փուլ, որը կներառի՝
o 3 օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց,
o Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, նախատիպի/տեխնոլոգիայի գնահատում),
o Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք,
o Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում,
o Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում:
Հոկտեմբերի 16-17` եզրափակիչ փուլ:
Մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open-ի կոմից կազմակերպվող ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին:
Մրցույթին առցանց կարող եք դիմել ԱՅՍՏԵՂ: Հայերեն լեզվով դիմումաձևի համար դիմեք՝ cleantech.armenia@unido.org էլ-հասցեով: Մրցույթի վերաբերյալ ցանկացաց հարցերի և այլ մանրամասների համար զանգահարեք՝ (+374 10) 54 46 67:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 2, 2014թ. Ժամը՝ 18:00:
Աղբյուրը` UNIDOcleantechArmenia
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ 2014
ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են.
Երևանի պետական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• մաթեմատիկա և մեխանիկա,
• ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
• ֆիզիկա,
• քիմիա,
• կենսաբանություն,
• միջազգային հարաբերություններ /քաղաքագիտություն, հանրային կառավարում/,
• սոցիոլոգիա /սոցիալական աշխատանք/,
• փիլիսոփայություն,
• հոգեբանություն /հոգեբանություն/,
• հայ բանասիրություն,
• ժուռնալիստիկա:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կառավարում,
• ֆինանսներ,
• կառավարման տեղեկատվական համակարգեր,
• հաշվապահական հաշվառում,
• ապահովագրական գործ:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա,
• մաթեմատիկա,
• ընդերքաբանություն և մետալուրգիա:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• ագրոբիզնես և շուկայաբանություն,
• Տնտեսագիտական,
• անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտություն,
• ագրոնոմիկա:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2014թ. հուլիսի 14-ից օգոստոսի 1-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),
• Անձնագրի պատճենը,
• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
• Միասնական քննությունների գնահատականները,
• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,
• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:
Աղբյուրը` www.facebook.com/farusa