Ijevan Branch of Yerevan State University

Մայիսի 16-ին լրացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

Մայիսի 16-ին լրացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

 

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:

 

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

 

Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

 

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:

 

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 206-ը պրոֆեսորներ են, 557-ը` դոցենտներ, 427-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:

 

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:

 

2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

 

Աղբյուրը` www.ysu.am

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնը 2014թ. հոկտեմբերի սկզբին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: 1. Հովհ. Թումանյանի ժառանգությունը 2. Հովհ. Թումանյանը և մշակույթների երկխոսությունը Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկել մասնակցության հայտ հետևյալ հասցեով՝ armenian@brusov.am : Գիտաժողովի աշխատանքները կընթանան ԵՊԼՀ-ի 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում /Թումանյան 42, 2-րդ հարկ/: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը: Նախատեսվում է գիտաժողովին ներկայացված զեկուցումների տպագրություն առանձին ժողովածուով: Հետադարձ կապ Գիտաժողովի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոն /010 53 16 18 (1-25), 091 46 17 68, էլ. փոստ՝ armenian@brusov.am/:

Կազմկոմիտե

Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. մայիսի 9-ին տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Լ.Մարդոյանը:

Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 13 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 4-ը, «լավ»` 5-ը, «բավարար»` 4-ը:

Մայիսի 10-ին կայացավ կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

12 շրջանավարտներից 7-ն ստացավ «գերազանց», 2-ը` «լավ», 4-ը` «բավարար»:

Մայիսի 16-ին տեղի ունեցավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Դավթյանը:

Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 8 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 2-ը, «լավ»` 3-ը, «բավարար»` 3-ը: Մայիսի 17-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

3 ուսանող ստացավ «գերազանց», 3-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014

2014 թ. մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:

Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:

«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Մասնակից թանգարաններին և կազմակերպվող միջոցառումներին ծանոթացեք հետևյալ հղումով` http://issuu.com/mincultam/docs/tangaranayin_gisher_2014

Այս տարի առաջին անգամ կանցկացվի աննախադեպ ակցիա: «Թանգարանների գիշեր» միջոցառման տասնամյակի կապակացությամբ`

  • Մայիսի 17-ին
  •  Հայաստանի մի շարք թանգարաններում
  • Տարածեք Ձեր «Թանգարանային սելֆին» ամբողջ Եվրոպայով

«Գեղադիտակ» (Kaleidoscope) թվային ծրագիրը ստեղծվել է «Թանգարանների գիշեր» միջոցառման համար, որը հնարավորություն է տալիս մայիսի 17-ին տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում արված այցելուների «սելֆիները» (ինքնալուսանկար բջջային հեռախոսով): Ծրագրին մասնակցելու համար`

  • Ձեր բջջային հեռախոսում անվճար ներբեռնեք MobilActif (App Store, Android Market) հավելվածը
  • Մայիսի 17-ին ակտիվացրեք NDM14 գաղտնաբառը
  • Լուսանկարվեք թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը
  • Ուղարկեք Ձեր լուսանկարը MobilActif հավելվածի միջոցով

Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8 http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html

Այղ հղումով էլ կարող եք ծանոթանալ «Թանգարանային սելֆի»-ի մասին պատմող հոլովակին` http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation

Համոզված ենք, որ հայաստանյան այցելուները աչքի կընկնեն ակտիվությամբ և ինքնատիպ մոտեցումներով:

Միջոցառման մանրամասներին ծանոթացեք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնալան կայքէջում` http://mincult.am/:

Աղբյուրը` armacad.blogspot.com

Ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում

Ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում

Հարգելի՛ համալսարանականներ, 2014թ. մայիսի 16-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում` “Куда уходит детство” խորագրով:

Բոլորին սիրով հրավիրում ենք: