Yerevan State University Ijevan Branch

«…Եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: …Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես…». Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

146a43fa7a69128df2cf068596813bd1

 Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի` ելնելով ոչ թե նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, մինչդեռ մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված … սիրուն: Ես կբացատրեի բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել: Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:

Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ. ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում` չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդի՛կ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը, և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ, և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ո՛չ պատանին, ո՛չ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի՛ սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունն իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համարԱստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

 

Գաբրիել Գարսիա Մարկես.  «Նամակ մահվանից առաջ»

“THE IMPORTANT THING IN LIFE IS TO HAVE GREAT AIM AND TO POSSESS THE APTITUDE AND THE PERSEVERANCE TO ATTAIN IT” VOLFGANG VON GOETHE

     johann-wolfgang-von-goethe-17

YSU Ijevan Branch is pleased to share famous sayings and quotes by VOLFGANG von GOETHE

 

  1. There are only two lasting bequests we can hope to give our children. One of these is roots, the other, wings.
  2. The soul that sees beauty may sometimes walk alone.
  3. Every day we should hear at least one little song, read one good poem, see one exquisite picture, and, if possible, speak a few sensible words.
  4. The hardest thing to see is what is in front of your eyes.
  5. Nothing is more terrible than to see ignorance in action.
  6. The way you see people is the way you treat them, and the way you treat them is what they become.
  7. Devote each day to the object then in time and every evening will find something done.
  8. There is nothing insignificant in the world. It all depends on the point of view.
  9. In the realm of ideas everything depends on enthusiasm… in the real world all rests on perseverance.
  10. Great thoughts and a pure heart, that is what we should ask from God.
  11. Piety is not a goal but a means to attain through the purest peace of mind the highest culture.
  12. In the realm of ideas everything depends on enthusiasm… in the real world all rests on perseverance.
  13. Thinking is easy, acting is difficult, and to put one’s thoughts into action is the most difficult thing in the world.
  14. Behavior is the mirror in which everyone shows their image.
  15. If your treat an individual… as if he were what he ought to be and could be, he will become what he ought to be and could be.
  16. Letters are among the most significant memorial a person can leave behind them.
  17. The man with insight enough to admit his limitations comes nearest to perfection.
  18. Fresh activity is the only means of overcoming adversity.
  19. Plunge boldly into the thick of life, and seize it where you will, it is always interesting.
  20. There is nothing in the world more shameful than establishing one’s self on lies and fables.
  21. Everybody wants to be somebody; nobody wants to grow.
  22. Hatred is active, and envy passive dislike; there is but one step from envy to hate.
  23. In nature we never see anything isolated, but everything in connection with something else which is before it, beside it, under it and over it.
  24. Every step of life shows much caution is required.
  25. The human mind will not be confined to any limits.
  26. Life belongs to the living, and he who lives must be prepared for changes.
  27. Happiness is a ball after which we run wherever it rolls, and we push it with our feet when it stops.
  28. Life is the childhood of our immortality.
  29. Man is made by his belief. As he believes, so he is.
  30. Unlike grown ups, children have little need to deceive themselves.
  31. What by a straight path cannot be reached by crooked ways is never won.
  32. The most happy man is he who knows how to bring into relation the end and beginning of his life.
  33. Nothing is to be rated higher than the value of the day.
  34. What is important in life is life, and not the result of life.
  35. Hatred is something peculiar. You will always find it strongest and most violent where there is the lowest degree of culture.
  36. The right man is the one who seizes the moment.
  37. The little man is still a man.
  38. Personality is everything in art and poetry.
  39. If God had wanted me otherwise, He would have created me otherwise.
  40. It seems to never occur to fools that merit and good fortune are closely united.
  41. The world remains ever the same.
  42. If you start to think of your physical and moral condition, you usually find that you are sick.
  43. All intelligent thoughts have already been thought; what is necessary is only to try to think them again.