Ijevan Branch of Yerevan State University

Գրքահավաք սահմանամերձ բնակավայրերի համար

«Աջակցենք սահմամանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպում էգրքահավաք` Հայաստանում փետրվարի 19-ին նշվող գիրք նվիրելու օրվանն ընդառաջ: Գրքահավաքի արդյունքում հավաքված գրքերը նվիրվելու են սահմանամերձ որևէ բնակավայրի, կամ բնակավայրերի դպրոցներին և գրադարաններին, իսկ որևէ տեսակի գրքի մեծաքանակ լինելու դեպքում` նաև անհատ մարդկանց:

Ցանկալի է նվիրել հիմնականում մանկական, գեղարվեստական (դասական, արտասահմանյան), մասնագիտական, տեղեկատվական, ուսուցողական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի, ինչպես նաև` այլ բնույթի գրքեր:

Գրքահավաքին մասնակցել ցանկացողները կարող են հունվարի 24-ին և փետրվարի 8-ին` ժամը 13:00-ից մինչև 15:00-ը, իրենց կողմից հատկացվող գրքերը բերել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին կից այգի: Ցանկալի է` գրքերը լինեն նոր կամ լավ պահպանված վիճակում: Գրքահավաքը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել «Աջակցենք սահմամանամերձ բնակավայրերին» ֆեյսբուքյան խմբում կամ զանգահարել՝ 055 17 05 79 հեռախոսահամարով (Տիգրան):

Աղբյուրը` armscoop.com