Ijevan Branch of Yerevan State University

ԼԵՅՆ ԿԻՐԿԼԱՆԴԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Լեհ-Ամերիկյան Ազատության Հիմնադրամը (ծրագրի հիմնադիր) և Կրթություն հանուն ժողովրդավարության Հիմնադրամը (ծրագրի համակարգող) հայտարարում են հերթական բաց մրցույթը Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հավակնորդների համար` 2015/2016 ուսումնական տարում Լեհաստանում Լեյն Կիրկլանդի անվ. Կրթաթոշակ ստանալու նպատակով:

Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ լիդերների համար, ովքեր շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում։

Ծրագիրը ներառում է ուսուցում լեհական բուհերում 2 կիսամյակի ընթացքում և 2-4 շաբաթ տևողությամբ աշխատանքային ստաժ պետական կամ մասնավոր հիմնարկություններում:

Ծրագրի հիմքում ընկած է փոխադարձ հարգանքի սկզբունքը, անկախ ազգային պատկանելությունից։

ՈԼՈՐՏՆԵՐ՝

  • Տնտեսագիտություն և կառավարում,
  • Ադմինիստրացիա / կառավարում (բիզնես, ՀԿ, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն, կրթություն),
  • Հանրային կառավարում (պետական կառավարում և տեղական ինքնավարություն),
  • Իրավագիտություն,
  • Հասարակագիտական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
  • Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
  • Զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Կրթաթոշակային ծրագրի ընթացքում գրված դիպլոմային աշխատանքը կարող է կրել կամ գիտական կամ էլ պրակտիկ բնույթ (վերջինիս դեպքում աշխատանքը պետք է ներառի իր մեջ գիտական բնույթի ներածական մաս)

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ՝

2015/2016 ուսումնական տարում Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիրը հասցեագրված է հետևյալ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին՝

  • փորձագետներին, քաղաքական գործիչներին, պետական և ինքնավար հաստատությունների աշխատակիցներին;
  • ձեռնարկատերերին, կառավարիչներին (մենեջերներին);
  • հասարակական կազմակերպությունների առաջնորդներին, մշակույթի գործիչներին և հասարակական գործիչներին;
  • բուհերի դասախոսներին
  • լրագրողներին:

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝

  • Վերը նշված երկրներից մեկի քաղաքացիության և մշտական կացության արկայություն (Լեհաստանի մշտական կացության քարտ ունեցող անձինք չեն կարող հավակնել Կիրկլանդի կրթաթոշակին);
  • Լիարժեք բարձրագույն կրթություն (մագիստրոսի կոչում);
  • Տարիքը՝ մինչև 35 տարեկան (հիմնավորված դեպքերում մինչև 40 տարեկան);
  • Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ
  • Լեհերենի իմացություն բավարար մակարդակ, բուհերում դասախոսություններին և սեմինարներին մասնակցելու, դիպլոմային աշխատանքը պատրաստելու նպատակով, կամ անգլերենի իմացություն՝ այն դեպքում, եթե ընտրում է կրթական ծրագիր կոնկրետ այդ լեզվով (այդ պարագայում բավարար է լեհերենի տարրական իմացություն): Հարցազրույցի ընթացքում անհրաժեշտ է լեհերենի իմացություն առնվազն B1 մակարդակ (եթե աշխատանքը գրված է լեհերենով), կամ առնվազն А1 մակարդակ (եթե աշխատանքը գրված է անգլերենով)։

ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

կտրվի այն հավակնորդներին, ովքեր

  • ակտիվ են իրենց մասնագիտական և հասարակական ոլորտում;
  • ունեն մեծ նվաճումներ իրենց բնագավառներում;
  • մինչ այդ չեն ուսանել Լեհաստանում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝

1. Առցանց լրացված մասնակցության հայտ՝

  • անձնական տվյալների լրացման հարցաթերթիկ
  • Լեհաստանում կացության ծրագիր, կրթաթոշակային ծրագրին մասնակցելու ցանկության հիմնավորում, առաջարկներ Լեհաստանում կացության վերաբերյալ և ապագայում պլանների նկարաագրություն (4000-6000 նիշ բաց տարածություններով):

2. Երկու երաշխավորագիր, որոնցում ներկայավցած կլինեն հայցատուի անցած նվաճումները և որակավորումները, ինչպես նաև նրա հույսերը վերաբերյալ նրա հետագա զարգացման և գործունեության մասնագիտական կամ հասարակական դաշտում։ Նամակները պետք է գրված լինեն լեհերենանգլերեն կամ ռուսերեն լեզուներով և ուղարկվեն էլեկտրոնային փոստի միջոցով:

3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճե (առկայության դեպքում, գիտությունների թեկնածուի վկայականի պատճե)՝ ուղարկված էլեկտրոնային փոստի միջոցով:

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Անցնելով երեք փուլ՝ ընտրվում են մոտ 45 հավակնորդ։

I փուլ՝ պարտադիր պայմաններին համապատասխանող փաստաթղթերի գնահատումն է;

II փուլ ՝ հավակնորդների հայտերի գնահատումն է համապասխան ոլորտների մասնագետների կողմից;

III փուլ՝ որակավորման հարցազրույցների անցկացումն է, որոնք նախատեսվում են 14.04 – 30.04.2015 թ. ժամանակահատվածում։

Երրորդ փուլ անցած հավակնորդները արդյունքների մասին կտեղեկանան մարտ ամսվա վերջին էլ.փոստի միջոցով: Մրցույթի վերջնական արդյունքների մասին տեղեկությունը կուղարկվի 2015 թ-ի հունիսին նույնպես էլ.փոստի միջոցով:

ՀԱՅՏ  ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝

Հայտաձևը պետք է լրացվի առցանց: Հայտաձևը առցանց լրացնելուց հետո անհրաժեշտ է տպել համակարգի կողմից գեներացված հայտը հաստատող էջը: Տվյալ ստորագրված էջին կցել հավակնորդի ակտուալ նկարը և ուղարկել փոստով Կիրկլանդ ծրագրի հասցեին:

Երկու երաշխավորագրերի և դիպլոմի պատճեների էլեկտրոնային տարբերակները (սկան արված) պետք է նույնպես ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ kirkland@kirkland.edu.pl:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Կիրկլանդի 2015/2016 կրթաթոշակային ծրագրի հայտերի ներկայացնելու վերջնաժամկետն է՝

2015 թ․-ի մարտի 1։

Վերը նշված վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Կրթաթոշակը կազմում է ամսեկան 1800 PLN:

Լրացուցիչ, ծրագիրը հոգ է տանում հետևյալ ծախսերը՝ ուսման վարձը, բնակության վարձը, ապահովագրությունը, ճանապարհածախսը Լեհաստան և վերադարձը, վիզայի արժեքը, անհրաժեշտ նյութերի և գիտական գրականության գնումները:

Կրթաթոշակառուներին կտրամադրվեն համակարգիչներ, որոնք կարող են դառնալ սեփական՝ միայն ծրագրի բոլոր պահանջները կատարելուց հետո:

ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐ՝

  • Ծրագրի հանդիսավոր բացում (2015 թ․սեպտեմբերի կեսին),
  • Նախապատրաստական տեղեկատվական դասընթաց (10 օր),
  • Դասընթացներ Լեհաստանի առաջատար բուհերում՝ Վարշավայում, Կրակովում, Պոզնանում, Վրոցլավում, Լյուբլինում (2 կիսամյակ),
  • Կիսամյակային և դիպլոմային աշխատանքների պատրաստում,
  • Չորս ինտեգրացիոն հանդիպումներ՝ բոլոր կրթաթոշակառուների մասնակցությամբ,
  • Աշխատանքային ստաժ (2 շաբաթ)՝
  • Ծրագրի հանդիսավոր փակում և դիպլոմների հանձնման արարողություն (2016 թ․հունիսի վերջին):

ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է

Լեյն Կիրկլանդը (1922-1999), ամերիկյան արհմիությունների (AFL-CIO) բազմամյա առաջնորդ, Լեհ-Ամերիկյան Ձեռնարկատիրության Հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ: 80-ական թվականներին, իր մասնակցությամբ և հեղինակությամբ, աջակցում էր լեհական «Սոլիդարնոստ» շարժմանը: Հասկանում և սատարում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նաև այլ ժողովուրդների ազատության և ժողովրդավարության ձգտումները: Պարգևատրվել է բարձրագույն պարգևներով. Այդ թվում՝ ամերիկյան «Ազատության Մեդալով» և լեհական «Սպիտակ Արծվի Շքանշանով»:

Բեռնել ծրագրի հայերեն նկարագրությունը:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ՝

Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամ

www.edudemo.org.pl

Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիր

Հոժա փողոց 59, բն. 1ա, 00-681 Վարշավա

Էլ. հասցեն՝ kirkland@kirkland.edu.pl

www.kirkland.edu.pl

Աղբյուրը` youthcanal.do.am