Ijevan Branch of Yerevan State University

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

2015թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել ու կազմակերպել էին մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Վաչիկ Բրուտյանը և ամբիոնի դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Բրուտյանը` կարևորելով նման միջոցառման կազմակերպումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել Հոգեբանի միջազգային օրը, Սոցիալական մանկավարժի օրը մասնաճյուղում նշելը. այդ իմաստով բացառություն չէ և Հոգեկան առողջության համաշխարհային օրը: 

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

 

Այնուհետև մասնակիցները համապատասխան թեմաներով ներկայացրին զեկուցումներ:
«Հոգեկան առողջությունը և նրա խանգարումները» թեմայով զեկուցում ներկայացրեց «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Դովլաթբեկյանը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Բժշկ. գիտ. թեկնածու, ասիստենտ Վաչագան Սարգսյանը կարդաց զեկուցում` «Հոգեմարմնական հիվանդություններ, հոգեմարմնական բժշկություն» թեմայով:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

«Հոգեկան հիվանդություններ» թեմայով զեկուցում ներկայացրեց Իջևանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Համլետ Հարությունյանը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Ապա տեղի ունեցավ «10 ամենատարօրինակ հոգեկան խանգարումները» ֆիլմի ցուցադրությունը:

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումն ընթացավ ակտիվ քննարկումով, հարց ու պատասխանով: 

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում