Извините, этот техт доступен только в “Армянский”.
Հիմնական
(Հայերեն) Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը
Գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը
2015թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Սոցիալական դեպրիվացիա» թեմայով գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը:
Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը, ամբիոնի դասախոսները, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ու կուրսերի ուսանողներ:
Զեկուցողն ունկնդիրներին ծանոթացրեց հոգեբանության մեջ որպես խորքային հիմնախնդիր հանդես եկող «Դեպրիվացիա» հասկացությանը, ներկայացրեց դրա տեսակները (միջավայրային, բնակտարածքային, հաղորդակցման, տեղեկատվական), դրսևորման ձևերը, հետազոտական մոտեցումները, միջոցները և վերականգնողական հնարավոր ուղիները:
Բացատրվեցին դեպրիվացիայի հարակից հասկացությունները.
• psychological starvatio — հոգեբանական քաղց,
• carence mentale — հոգեկան անբավարարվածություն,
• isolation — մեկուսացում,
• segregation — առանձնացում,
• deficit — պակասություն:
Վերջում Դ.Սարգսյանը պատասխանեց մասնակիցների հղած հարցերին:
Թեման, լինելով բավականին հետաքրքիր և արդիական, տեղիք տվեց ակտիվ քննարկման:
ԵՊՀ ՎԱՐԴԱՆԱՆՔ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑԻՆ ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԸ
2015թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի անդամներին` նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանի գլխավորությամբ, հյուրընկալեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:
Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ակումբի և ընդհանրապես մասնաճյուղի գործունեությանը, երկու ակումբների միջև ծավալել և խորացնել համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախ Վարդանանք ակումբի անդամները մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերով ու 4 ֆակուլտետներով, դեկանները հյուրերին ներկայացրին ֆակուլտետներում գործող ամբիոնները, մասնագիտությունները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները և այլն:
Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց հատկապես Կիրառական արվեստի ֆակուլտետը, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, դրանց ստեղծման տեխնիկային:
Ապա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, ով ողջունեց համագործակության առաջին քայլը, ներկայացրեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության նպատակը, գլխավոր խնդիրները, որպեսզի ավելի տեսանելի լինեն երկու ակումբների համագործակցության եզրերը:
Նշվեց, որ «Տավուշ» ակումբը կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:
Այն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:
Զրույցը շարունակվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երկուստեք եղան առաջարկներ:
Հանդիպման վերջում ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ հետայսու այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու և, իհարկե, կլինեն ծրագրեր, որոնք ակումբները համատեղ ջանքերով կիրականացնեն:
Փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը (Թաթուլ Կրպեյանի քույրը) տնօրենին նվիրեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված գիրքն ու Վարդանանք պարբերաթերթի հատուկ թողարկումը, որտեղ անդրադարձ էր կատարվել Թաթուլին, նրա կյանքին ու գործունեությանը, հերոսի հոբելյանին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին, Թաթուլ բանաստեղծին ու արվեստագետին:
Այնուհետև Վարդանանք ակումբի անդամները հանդես եկան Թաթուլ Կրպեյանի կյանքի մասին կենսագրական տվյալներով ու փաստերով, ներկայացրին հերոսի հայտնի և անհայտ լուսանկարները, հայրենիքին, մորը, քրոջը նվիրված բանաստեղծությունները:
Մայր բուհի Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբը մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով ու հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով:
Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար
Նոր հետաքրքրաշարժ ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն է տալիս Լոնդոնի համալսարանական քոլեջում մասնակցել միջազգային ամառային դպրոցի, 3-6 շաբաթով` ընտրելով 36 տարբեր մոդուլներ ակադեմիական կրեդիտների համար:
Մոդուլները դուրս են բերված տարբեր ակադեմիական բաժիններից և կանցկացվեն 3 շաբաթվա ընթացքում՝ 45 ժամ /ընդհանուր/, երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Մոդուլներն ընդգրկում են դասախոսություններ, սեմինարներ, խմբային աշխատանքներ:
Մանրամասները Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքեջում՝ http://www.ucl.ac.uk: