Иджеванский филиал Ереванского государственного университета

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ-ի` 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույց-պլանի նախագծերին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների կանոնադրությունների նախագծերին, ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Առաջին հարցի կապակցությամբ մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարներին, ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին հանձնարարվեց ծանոթանալ ԵՊՀ-ի` 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույց-պլանի նախագծերին և մինչև նոյեմբերի 1-ը ԵՊՀ որակի ապահովման կենտրոն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հաջորդ հարցի հետ կապված` մասնաճյուղի իրավախորհրդատուին, ֆակուլտետների դեկաններին, գիտքարտուղարին հանձնարարվեց, ֆակուլտետների կանոնադրությունների նախագծերից ելնելով, վերամշակել մասնաճյուղի չորս ֆակուլտետների կանոնադրությունները և ներկայացնել մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանը:

Մյուս հարցի կապակցությամբ մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվեց մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ՄԿՈԱ բաժին ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի վերաբերյալ իրենց հաշվետվությունները:

Տնօրենի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ

2015թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամբիոնների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես կարևորվեցին դասավանդման որակի և արդյունավետության բարձրացման վերաբերյալ խնդիրները:

Տնօրենը մատնանշեց ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի IV ռազմավարական նպատակը («Որակյալ կադրային ներուժ»), որն իրագործելու համար մասնաճյուղն իրականացնում է դասախոսական անձնակազմի բազմաչափ գնահատում` ըստ մասնագիտական պատրաստվածության, մանկավարժական վարպետության, անձային որակների և տարիքային կազմի:

Տնօրենի հանդիպումը ամբիոնների վարիչների հետ

 

Նշվեց, որ մասնաճյուղն ունի դասախոսական կազմի գործունեության գնահատման ներդրված մեխանիզմներ, որոնք նպաստում են դասախոսական կազմի որակավորման անընդհատ աճին, դասավանդման և հետազոտական աշխատանքների ակտիվությանը, ուսումնամեթոդական և գիտամեթոդական աշխատանքների կատարմանը:

Հանձնարարվեց, որ ամբիոնների վարիչները հետևողական լինեն դասախոսների անհատական զարգացման պլանների իրականացման գործում, դրանք պարբերաբար քննարկեն ամբիոնների նիստերում, առավել ուշադիր լինեն դասապրոցեսներին, լրացնեն դասախոսների գիտամանկավարժական գործունեության գնահատման վարկանիշային թերթիկները, հետևեն պորտֆոլիոների բովանդակությանը և իրականացմանը, պարբերաբար (հաստատված ժամանակացույցների համաձայն) իրականացնեն դասալսումներ:

Շեշտվեց, որ դասալսումները պետք է միտված լինեն ուսումնառության գործընթացի կատարելագործմանը, դասավանդման որակի բարելավմանը, նպաստեն դասախոսների մանկավարժական վարպետության աճին, միևնույն ժամանակ թույլ տան հետևել դասավանդման մեթոդների համապատասխանությանը կրթական վերջնարդյունքներին:

Ընդգծվեց, որ ամբիոնների վարիչները ուսանողներին փորձեն առավելագույնս ներգրավել գիտական գործունեության մեջ, ուսանողների մասնակցությամբ հաճախակի կազմակերպեն գիտաժողովներ և այլն:

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. օգոստոսի 28-ի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստում քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների` ժամատախտակի, դասատախտակների, աշխատանքային պլանների, ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության, բուհի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող և նոր մասնագիտությունների հեռանկարների հարցը, նշեց, որ մասնաճյուղում այս տարի առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություննների նվազագույն շեմը հաղթահարել է 164 դիմորդ:

Մասնաճյուղի աշխատակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` տնօրենը նրանց մաղթեց եռանդուն աշխատանք, ուժերի լարում` բուհի հիմնական առաքելությունն իրականացնելու, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված` բակալավրի որակավորումով մասնագետներ պատրաստելու գործում:

Հունիսի 3-ի` տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. հունիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Ընդլայնված նիստում քննարկվեցին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի` կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման ուղղությամբ դասընթացների կազմակերպման, 2015-2016 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության վերաբերյալ հարցեր:

Հունիսի 3-ի` տնօրենության ընդլայնված նիստում

2015-2016 ուստարվա ամբիոնային ծանրաբեռնվածության վերաբերյալ նշվեց, որ մինչև հուլիսի 10-ը` դասախոսների արձակուրդ մեկնելը, ամբիոնների կողմից պետք է ներկայացվեն դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունները:

Հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին մեկ ամսվա ընթացքում ավարտին հասցնել ամբիոնային ծանրաբեռնվածության անհատական պլանների կազմումը և ավարտական ու կուրսային աշխատանքների բաշխումը:

Հունիսի 3-ի` տնօրենության ընդլայնված նիստում

Պորտֆոլիոների առկայության մասին հարցի կապակցությամբ ամբիոնների վարիչներին հանձնարարվեց մինչև հուլիսի 1-ն ապահովել ամբիոններում բոլոր դասախոսների առարկայական փաթեթների առկայությունը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին հանձնարարվեց պորտֆոլիոների պատրաստման գործում դասախոսներին տրամադրել անհրաժեշտ խոհրդատվություն, իսկ ֆակուլտետների դեկաններին` սահմանել համապատասխան վերահսկողություն դրա իրականացման ժամկետների հարցում: