Սիրելի՛ դիմորդ, 2024 թ. ապրիլի 18-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք www.dimord.am  կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում տրվող հրահանգներին:

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ-ի անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Ռուսաց լեզու և գրականություն,
  • Դիզայն,
  • Դեկորատիվ-կիրառական արվեստ,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Անգլերեն լեզու և գրականություն,
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն,
  • Հոգեբանություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Զբոսաշրջություն:

Հիշեցում.

1-ին և 2-րդ փուլերի հայտերի լրացման ընթացքում դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում:

Այն դիմորդները, որոնք ս.թ. միասնական քննությունների 1-ին փուլում (հունվար-փետրվար) մասնակցել են միասնական քննություններին և ցանկանում են մասնակցել  առկա  մասնագիտությունների ցանկով միասնական քննությունների 2-րդ (հունիս)   փուլին, պետք է մուտք գործեն  dimord.am կայք այն էլ․ փոստի հասցեով և գաղտնաբառով, որով գրանցվել են dimord.am կայքում 1-ին (հունվար-փետրվար) փուլում:

1-ին փուլով (ընդունելության կարգի 14-րդ կետ) դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ 2-րդ փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17:00-ն:

Ներբուհական քննությունների անցաթուղթ տրամադրում է բուհը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով՝ զանգահարելով 096987654 (VivaCell), 096557556 (Beeline) հեռախոսահամարներով՝ ԵՊՀ ԻՄ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ․ Աղաբաբյանին:

Նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ vahan.aghababyan@ysu.am, որի միջոցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով: Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար վերոնշյալ ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 30-ը ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը:

Պահանջվող փաստաթղթերն են.

  1. ավարտական փաստաթուղթ`ատեստատ կամ դիպլոմ (միջուկով),
  2. լուսանկար (3×4 սմ չափսի) – 4 հատ (1-ը՝ էլեկտրոնային),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից),
  4. քննության համար նախատեսված վճարի անդորրագիրը (էլեկտրոնային տարբերակը կցվում է հայտը լրացնելիս),
  5. զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում,
  6. արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր, որոնց բնօրինակը և պատճենը մասնաճյուղի պատասխանատու քարտուղարին է ներկայացվում I փուլի համար մինչև հունիսի 7-ը, II փուլի համար՝ հուլիսի 7-ը(տե՛ս 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը),  
  7. միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ,
  8. միասնական քննությունների վկայագիրը (տրվում է ԳԹԿ-ի կողմից՝ միասնական քննությունների ավարտին):

 Ուշադրություն.

«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ներբուհական քննության համար նախատեսված 3000 դրամ գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ հետևյալ հաշվեհամարին՝  2476100170940000:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը և մասնագիտությունը: Դիմորդը բանկում կատարած վճարման անդորրագիրը պահպանում և ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները տե՛ս այստեղ:

ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ընդունելության կարգը տե՛ս այստեղ:

ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: