- Գլխավոր
- Հայտարարություններ
- ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, տարրական դասարաններ, ինֆորմատիկա, ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստականություն), կերպարվեստ, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, տեխնոլոգիա:
Վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:
Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,
7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները:
Վերապատրաստման նպատակով հայտերը կընդունվեն օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը` ժամը 18:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը կմեկնարկի 2024 թ. սեպտեմբերի 11-ից և կավարտվի մինչև 2024 թ. հոկտեմբերի 31-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 104 107 հեռախոսահամարով կամ այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3, 15 սենյակ):