2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի համար ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներն ընդունվում են միայն առցանց եղանակով e-request.ysu.am համակարգի միջոցով:

Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 29-ը ներառյալ: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների դիմումներն ընդունվելու են 2024 թ․ նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ:    

Նշված ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի:

Անհրաժեշտ է, որ դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված, մեկ փաստաթուղթ սկզբունքով, pdf ֆորմատի ֆայլով) և ստորև նշված փաստաթղթերի պարտադիր պահաջվող էջերի առկայությամբ:

Դիմումները խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտվելով համակարգչից (Android և iOS սարքերից ուղարկման հնարավորությունը առայժմ փորձարկման փուլում է):

Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, դիմումներն առցանց ներկայացնելու համակարգից օգտվելու ուղեցույցին՝ այստեղ

ԵՊՀ  ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 5-րդ գլխի դրույթները չեն վերաբերում 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին:  

 

Կանոնակարգի կետՊահանջվող փաստաթղթեր և վավերապայմաններ
22.1Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք  (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր)։
22․2Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը  (մահվան վկայական, դատարանի վճիռ` բոլոր էջերը և այլն)։
22․3Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող  փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ՔԿԱԳ-ից և այլն)։
22․4Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական։
22․5Ընտանիքում երեք անչափահաս երեխաների ծննդյան վկայանանները կամ երեք ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից։
22․6Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք:
22․7Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը որում առկա է գրառումը՝ իրականացրել է մարտական հերթապահություն կամ  մասնակցել է մարտական գործողություններին։
22․8Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր)
22․9Փոխատեղման /ռոտացիա/ արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից  Super Vision ծրագրից
22․10Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական  գործողության վերաբերյալ   վկայականը՝ բոլոր էջերով, տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է  միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայական
22․11Ծննդյան վկայական,
22․13Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը
22․14Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: