- Գլխավոր
- Հայտարարություններ
- ԵՊՀ ԻՄ թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը, ելնելով ԵՊՀ ԻՄ տնօրենի N 213 - 1 (26-12-2025 թ․) հրամանից, հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնների տեղակալման համար.
1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան,
2. Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։
Թեկնածուներին ներկայացվող պահանջները
Ֆակուլտետի դեկանի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով բավարարում է հետևյալ պայմանները.
1. ունի պրոֆեսորի կամ դոցենտի ակադեմիական կոչում,
2. ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան,
3. ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։
Թեկնածուների առաջադրումը
Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ։
Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Առաջադրման համար փաստաթղթերի փաթեթը թեկնածուները պետք է ներկայացնեն ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղարին։ Փաթեթը պետք է ներառի՝
համապատասխան ստորաբաժանումների որոշումները կամ ինքնաառաջադրվողի դիմումը,
կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
դեկանի թեկնածուի ծրագիրը,
ինքնակենսագրությունը,
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը (եթե առաջադրումը կատարվել է ստորաբաժանման կողմից)։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մհեր Աթոյանին (հեռ.՝ 093 31-78-47, էլ. հասցե՝ gitqartib@ysu.am)։
Փաստաթղթերը մինչև 2026 թ. հունվարի 17-ն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ԻՄ գիտքարտուղարին (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ուսանողական 3)։
Նշում. Դեկանի ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: