Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, ուրախ ենք տեղեկացնել, որ շարունակվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող՝ «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանված և հյուրընկալող համայնքների համար» Three4ResilientArmenia ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։

2026 թ․ հուլիս 4-5-ին  Վիլլա3 համայնքային հաբ Դիլիջանում, նախատեսվում է իրականացնել երկօրյա «Մարզային Գաղափարատոն՝ Ամառ 2026» միջոցառումը, որը միտված է թիրախային խմբերի շրջանում ձեռներեցության խթանմանը։ 

Ծրագրի հիմնական թիրախը տեղահանված և տեղացի՝ Տավուշի և Լոռու մարզերում բնակվող երիտասարդներն են, ովքեր արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, ունեն բիզնես գաղափարներ կամ հետաքրքրված են ձեռնարկատիրությամբ։ Օրակարգը կարող եք տեսնել այստեղ։

Հունիսի 13-ին՝ ժամը` 14:00-ին, տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնում (ԴՈՒԿՈYCCD):

Գաղափարատոնի վերաբերյալ առավել մանրամասն իրազեկվելու նպատակով հունիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կկազմակերպվի առցանց տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակներն ու ընձեռվող հնարավորությունները, ինչպես նաև մասնակցության ձևաչափերն ու պայմանները։ Հունիսի 18-ի հանդիպման համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝   Zoom հղում:  

Գաղափարատոնին մասնակցելու համար լրացրե՛ք հետևյալ հայտը։

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: