- Գլխավոր
- Հայտարարություններ
- ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2026-2027 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․
Հոգեբանություն,
Պատմություն,
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
Ֆինանսներ (ըստ ոլորտի),
Զբոսաշրջություն:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25-ը (մինչև ժամը 18:00-ն):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Մինչև դիմում-հայտ լրացնելը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ԵՊՀ ԻՄ) հեռակա ուսուցման դիմորդը սահմանված օրերին և ժամերին այցելում է ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողով, ստանում է ԳԹԿ անձնական համար, որից հետո dimord.am կայքում գրանցվում և լրացնում է դիմում-հայտը։
Անհրաժեշտ է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները) և պատճենները: Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին: Եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:
Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:
Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:
Հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները ԳԹԿ-ն կանցկացնի հոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում:
Քննության օրվա, ժամի և վայրի մասին տեղեկություններ կուղարկվեն դիմորդների էլեկտրոնային հասցեին: Այն պետք է տպել, և անձը հաստատող փաստաթղթով քննության օրը մոտենալ համապատասխան քննական կենտրոն:
Դիմորդը պետք է ուշադիր և հետևողական լինի դիմում-հայտում նշած իր էլեկտրոնային հասցեին:
Դիմում-հայտը լրացնելուց սկսած մինչև ընդունելության ցուցակների հրապարակումը, ցանկացած տեղեկատվություն դիմորդին տրամադրվելու է էլեկտրոնային փոստով, որը համարվում է պաշտոնական տեղեկատվություն:
Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Ընդունելություն» բաժնում:
2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
1. ԳԹԿ-ի անձնական համար:
2. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ):
3. 4 լուսանկար (3×4 սմ չափսի), 1 լուսանկար (էլեկտրոնային տարբերակով):
4. Անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական/ (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո):
5. Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
6. 2026 թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ):
7. Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
9. Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
10. Վճարելու վերաբերյալ անդորրագիր: Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին (900018003401) փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:
Անկախ քննության արդյունքից` վճարված գումարը չի վերադարձվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցող դիմորդները պետք է յուրաքանչյուր քննության համար սահմանված 1500 դրամը վճարեն միայն ԳԹԿ հաշվեհամարին` նշելով ստորև ներկայացված տվյալները.
| Ստացող | «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ
|
|---|---|
| Հաշվեհամար | 900018003401 |
| Նպատակ | Ընդունելության քննության վճար ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն-ազգանունը և հայրանունը
|
Վերոնշյալ տվյալների բացակայության դեպքում (հատկապես դիմորդի անուն-ազգանունը, հայրանունը), վճարման կտրոնը կհամարվի անվավեր:
Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:
Ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ :
Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնները տե՛ս այստեղ :
Ուսման տևողությունը 5 տարի է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել առնվազն միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Հասցեն՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Կայքէջ՝ ijevan.ysu.am
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ. Աղաբաբյանին (096 987 654) և Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանին (094 03 21 12):