Կազմակերպություն՝
Կենտրոնական բանկ
Կատեգորիա՝
Աշխատանք
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Դիլիջան
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Վերջնաժամկետ՝
07 Հոկտեմբեր 2024
Հիմնական պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն:

Մենք փնտրում ենք տվյալների վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի ֆինանսական կազմակերպությունների միկրոտվյալների մշակման, համապատասխան բազաներում մուտքագրման և վիզուալիզացիայի համար:

Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել ֆինանսական կազմակերպությունների միկրոտվյալները, ապահովել դրանց վերջնական ճշգրտված տեղեկատվության առկայությունը բազաներում
  • Իրականացնել մուտքային համակարգերի աշխատանքի ադմինիստրավորում և սպասարկում
  • Իրականացնել հաշվետվությունների, ինչպես նաև դրանց որակի ստուգման բանաձևերի տեխնիկական և որակական թեստավորում հաշվետվությունների համակարգերում (BO, ADICS):
  • Իրականացնել Business objects միջավայրում ֆինանսական կազմակերպությունների ցուցանիշների և վիճակագրության վիզուալիզացիայի աշխատանքներ
  • Վերլուծել տվյալների կառավարման և ինտեգրման հետ կապված խնդիրները և ուղղել դրանք։  
Պահանջվող որակավորումները
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
  • 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ ՏՏ ոլորտի կազմակերպությունում
  • Տվյալագիտության խորացված գիտելիքներ
  • Վիճակագրական գործիքների, ծրագրերի կիրառման հմտություններ
  • SAP BO, Power BI իմացություն
  • Տեղեկատվական համակարգերի կառավարման խորացված գիտելիքներ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի վերաբերյալ գիտելիքներ
  • Տնտեսական վիճակագրության վերաբերյալ գիտելիքներ
  • Անգլերենի, ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Աշխատանքի հանդեպ պատասխանատու մոտեցում
  • Նոր գիտելիքներ ձեռք բերելու և կրթվելու ձգտում
  • Մտածելակերպի ճկունություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Ժամանակի կառավարում
Այլ տեղեկատվություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
Տվյալների վիզուալիզացիա
Տվյալների վերլուծություն
Մանրամասների նկատմամբ ուշադրություն
Անձնական հմտություններ
Ժամանակի կառավարում
 
Հայտարարության աղբյուրը՝ Staff.am
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: