Կազմակերպություն՝
"SOS Children's Villages" Armenian Charity Foundation
Կատեգորիա՝
Աշխատանք
Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
Իջևան
Վերջնաժամկետ՝
17 Դեկտեմբեր 2024
Հիմնական պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն:

«Իջևան» մասնաճյուղի «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում`տեղահանված բնակչությանը»  ծրագրի (այսուհետ` «Տավուշ» ծրագրի) իրականացման շրջանակներում, սոցիալական աշխատողը պատասխանատու է պարբերական շրջայցեր կատարելու հիմունքներով, նպաստել ծրագրի զարգացմանը՝ ելնելով կազմակերպության տեսլականի, առաքելության, արժեքների, ինչպես նաև ապրանքանշի և հաստատված ռազմավարությունների, քաղաքականությունների և ուղեցույցների պահանջներից:

Աշխատանքային պարտականություններ
  • Աջակցել «Տավուշ» ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողին՝ ծրագրի շրջանակներում որակյալ ծառայություններ մատուցելու և վերջիններս կատարելագործելու ուղղությամբ:
  • Ելնելով տարբեր աղբյուրներից (ուղղորդման, ինքնուղղորդման, բացահայտման), աջակցել դեպքերի հայտնաբերմանը, որոնք առնչվում են այն երեխաներին, ովքեր կանգնած են իրենց կենսաբանական ընտանիքների խնամքից զրկվելու վտանգի առաջ:
  • Սերտ համագործակցելով բազմամասնագիտական թիմի հետ և օգտագործելով տարբեր աղբյուրներ ու սոցիալական աշխատանքի մեթոդներ՝ իրականացնել երեխաների և ընտանիքների բազմակողմանի գնահատում՝ նրանց կարիքները, ինչպես նաև ուժեղ կողմերը հայտնաբերելու և համարժեք ծառայություններ սահմանելու համար:
  • Բազմամասնագիտական թիմի, խնամակալների և երեխաների ակտիվ մասնակցությամբ պատրաստել ընտանիքի զարգացման պլաններ:
  • Համագործակցելով այլ կառույցների հետ կազմակերպել, ապահովել և համակարգել ընտանիքների զարգացման պլաններով նախատեսված ծառայությունների մատուցումը՝ երեխաներին և ընտանիքներին:
  • Ծրագրային շրջանակներում մշտապես կապ պահպանել երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ ընտանիքի զարգացման պլանի իրականացման ողջ ընթացքում՝ հեռախոսազանգերի, տնայցերի և հանդիպումների միջոցով:
  • Հիմնվելով ազգային օրենսդրության և/կամ ՍՕՍ ՄԳ միջազգային կազմակերպության ուղեցույցների պահանջների վրա, պատշաճ կերպով փաստաթղթավորել դեպքի վարման բոլոր փուլերի ընթացքում իրականացված երեխային/ընտանիքին առնչվող գործողությունները և միջամտությունները՝ կիրառելով տեղեկատվության հավաքագրման մեթոդներ և գործիքներ:
  • Ընտանիքի զարգացման պլանով սահմանված նպատակների ուղղությամբ պարբերաբար իրականացնել երեխայի/ընտանիքի կարիքների և զարգացման վերագնահատում, այնուհետև որոշում կայացնել դեպքի փակման վերաբերյալ՝ համագործակցելով բազմամասնագիտական թիմի և ընտանիքի անդամների հետ:
  • Ընտանիքների ամրապնդման ծրագրի տվյալների բազա մշտապես մուտքագրել տվյալներ՝ ապահովելով վերջիններիս որակը և օգտագործել զեկույցներն ու մուտքագրված տվյալները՝ երեխաների և ընտանիքների անհատական զարգացումը վերահսկելու նպատակով: Ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողին ապահովել արդի պահանջների վերաբերյալ նոր տեղեկատվությամբ, ինչպիսիք են նոր զեկույցները, երեխաների իրավունքների պաշտպանության կամ սոցիալական այլ ոլորտներին առընչվող իրավական դաշտի փոփոխությունները:
  • Ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողի պահանջով՝ ազգային օրենսդրությանը համապատասխան, երեխաների պաշտպանության պետական հաստատություններին մշտապես տեղեկացնել դեպքերի վարման ընթացքի վերաբերյալ:
  • Աջակցել ծրագրի համակարգողին՝ ընտանիքների ամրապնդման ծրագրի արտաքին գնահատման և ինքնագնահատման գործընթացում:
  • Պարբերաբար հավաքել տեղեկատվություն՝ ծրագրի վերահսկման և գնահատման պլանում սահմանված տարբեր ցուցանիշների վերաբերյալ և զեկուցել ծրագրի համակարգողին, ինչպես նաև աջակցել վերջինիս՝ համապատասխան հաշվետվությունների ստեղծման գործում:
  • Պարբերաբար մասնակցել խմբակային մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև անհատական և խմբակային սուպերվիզիաներին:
  • Պահպանել անձնական և մասնագիտական զարգացումը, որպեսզի համապատասխանել փոփոխվող աշխատանքային պահանջներին: Մասնակցել վերապատրաստումներին և հետևողական լինել կազմակերպչական գործընթացներին, օրենսդրությանը և մասնագիտական պրակտիկայի կատարելագործմանը:
  • Պարբերաբար կապ պահպանել ծառայություններ մատուցողների հետ՝ ապահովելով ծառայությունների մատուցման համապատասխանությունն ընտանիքի զարգացման պլանով նախատեսված գործողություններին և նպատակներին:
  • Ջատագովել յուրաքանչյուր երեխայի կամ նրա ընտանիքի համար՝ վերջիններիս սոցիալական իրավունքներն պաշտպանելու կամ անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար:
  • Ներդրում ունենալ ընտանիքների ամրապնդման ծրագրի կողմից ձեռնարկված համայնքի զարգացման գործում՝ մասնավորապես իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների, համայնքային ռեսուրսների մոբիլիզացիային ուղղված քայլերի և համայնքային գործընկերների ունակությունների ձևավորման միջոցով:
  • Աջակցել ընտանիքների ամրապնդման ծրագրի համակարգողին՝ լավագույն փորձի և հուզիչ պատմությունների փաստաթղթավորման գործընթացում:
  • Պարբերաբար հետևել սոցիալական ոլորտի զարգացումներին, ինչպես նաև ազգային օրենսդրության փոփոխություններին, քաղաքականություններին, պրակտիկային, որոնք առնչվում են թիրախային խմբում գտնվող երեխաներին:
  • Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության ռիսկերի գնահատում և ապահովել այն բոլոր գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության գծով գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերը։
  • Պատասխանատու է անհապաղ հաղորդել երեխաների և չափահասների անվտանգության պաշտպանության հետ կապված ցանկացած  կասկած, մտահոգություն, մեղադրանք կամ դեպք՝ Խախտումների վերաբերյալ միջադեպերի կառավարման կանոնակարգի։ Երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության պատասխանատու անձին և/կամ միջադեպերի կառավարման ազգային թիմին և/կամ համապատասխան անմիջական ղեկավարին:
Պահանջվող որակավորումները
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում;
  • Առնվազն 2 տարվա սոցիալական աշխատանքի փորձ։
  • Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին առընչվող իրավական և ընթացակարգային փաստաթղթերի գերազանց իմացություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:
  • Հաղորդակցության հմտություններ։
  • Համակարգչային բազային գիտելիքներ։
  • Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
  • Ավագ
Մասնագիտական Հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ
Անձնական հմտություններ
  • հաղորդակցություն
Այլ տեղեկատվություն

Աշխատատեղին դիմելուց առաջ խնդրում ենք ևս մեկ անգամ համոզվել, որ տեղեկացված եք աշխատանքի վայրի վերաբերյալ, որը գտնում է ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։  Աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը    hr@sos-kd.am  էլեկտրոնային հասցեին։ Էլեկտրոնային հասցեին ինքնակենսագրությունները ուղարկելիս, անհրաժեշտ է նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝  «Սոցիալական աշխատող (Իջևան)»: Այն դիմորդները, ովքեր չեն պահպանի նամակագրության վերոնշված պահանջը, կարող են վտանգել իրենց թեկնածության հաշվի առնման հնարավորությունը: Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ թափուր աշխատատեղի պահանջներին և դիմել միայն այդ պահանջների բավարարման դեպքում, քանի  որ հարցազրույցի կհրավիրվեն միայն  ներկայացված պահանջները բավարարող անձինք։

Հիմնադրամը հավասար հնարավորություններ է տալիս բոլոր աշխատողներին և որակավորված դիմորդներին՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, կրոնից, սեռային ծագումից, ազգային ծագումից, տարիքից, հաշմանդամությունից, ամուսնական կարգավիճակից կամ դասից:  

 

Աղբյուրը՝ Staff.am

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: