Image
ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԱՄԲ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԳՐՈՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Իրադարձություններ
2024 թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցութամբ վերազինված հետազոտական փորձասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկաների թվում էին Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU GAIA) ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը և կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Տավուշի՝ Պ․ Տէվէճեանի անվան տարածաշրջանային քոլեջի տնօրեն Հ. Բրուտյանը, բիզնես ոլորտից հրավիրված հյուրեր և մասնաճյուղի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ:
©2023 All rights reserved.