2024 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսի, դեսպանատան՝ ֆրանսերեն լեզվի գծով համակարգող Լոռի Հովսեփյանի և ֆրանսիացի կամավոր Սելեստեն Աղսելուի հետ, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:

Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը ներկայացնելու ֆրանսիացի կամավոր Սելեստեն Աղսելուին, ով, լինելով կինեմատոգրաֆիայի գծով ուսանող Ֆրանսիայի Լումիեր-Լիոն 2 համալսարանում, ցանկություն էր հայտնել կամավորական սկզբունքով, որպես լեզվակիր աշխատելու ԵՊՀ ԻՄ «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ մինչև այս ուսումնական տարվա ավարտը:

Խոսվեց ֆրանսիացի կամավորի գործունեության թեմատիկ ուղղությունների մասին, որոնք ընդգրկելու են կինեմատոգրաֆիայի, մշակույթի, քաղաքակրթության ոլորտները՝ իրենց ճյուղերով:

Հանդիպման ընթացքում տիկին Դոմինիկ Վեյսի հետ նաև քննարկվեցին լեզվաբանական և գրական, ինչպես և ֆրանսիական ու ֆրանկոֆոն ժամանակակից գրականության ձեռքբերման խնդիրները և հնարավորությունները՝ նպատակ ունենալով ԵՊՀ ԻՄ գրադարանը համալրելու և ուսանողներին ապահովելու մասնագիտական ժամանակակից գրականությամբ:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: