- Գլխավոր
- Մասնաճյուղում բացվեց ԵՊՀ ԻՄ վաստակաշատ դասախոս Աիդա Մարդանյանի անվան լսարան
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հիշատակի և մեծարման միջոցառումներին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, փոխմարզպետ Ն. Ղուշչյանը, տիկին Մարդանյանի ընտանիքի անդամները և հարազատներ, ԵՊՀ ԻՄ ղեկավարությունը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:
ԵՊՀ ԻՄ գրադարանում կայացավ Աիդա Մարդանյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը, որի սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին տիկին Մարդանյանի հիշատակին:
Ապա գնահատանքի և հիշատակի խոսքերով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով նաև եղել է տիկին Մարդանյանի սանը, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ռուզան Միրզոյանը (ելույթի տեքստը՝ այստեղ), Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը (ելույթի տեքստը՝ այստեղ), «Ֆրանսերեն լեզու և գրականություն կրթական ծրագրի նախկին շրջանավարտ և այժմ Օտար լեզուների ամբիոնի դասախոս, աշխատակից Ժաննա Ղալթախչյանը (ելույթի տեքստը՝ այստեղ), ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան՝ ֆրանսերեն լեզվի գծով համակարգող Լոռի Հովսեփյանը:
Բանախոսներն իրենց ելույթներում ուրվագծեցին Աիդա Մարդանյանի՝ իր գործի մեծ նվիրյալի և երախտավորի, սիրված դասախոսի և մանկավարժի, ազնիվ, չափազանց համեստ և լուսավոր մարդու կերպարը, ընդգծեցին նրա անգնահատելի մեծ դերն ու ներդրումը, սերն ու պատասխանատվությունը Տավուշի ողջ տարածաշրջանում ֆրանսերենի հիմնավորման, զարգացման և տարածման, սերունդների կրթության և դաստիարակության գործում:
Իր ելույթի վերջում պարոն ռեկտորը նշեց, որ Աիդա Մարդանյանին հետմահու շնորհվել է Երևանի պետական համալսարանի բարձր պարգև՝ ԵՊՀ ոսկե մեդալ, և այն սիրով հանձնեց տիկին Մարդանյանի ավագ որդուն:
Հնչեցին գրական-երաժշտական ոգեշունչ կատարումներ՝ «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ՖԼԳ և «ԱԼԳ» կրթական ծրագրերի) ուսանողների մասնակցությամբ:
Հիշատակի և մեծարման ցերեկույթին հաջորդեց Աիդա Մարդանյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Հավելենք, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտխորհրդի՝ 2024 թ. սեպտեմբերի 17-ի որոշման համաձայն ԵՊՀ ԻՄ թիվ 50 լսարանը անվանակոչվել է ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի նախկին պատասխանատու, կրթական ծրագրի նախկին ղեկավար, ԵՊՀ ԻՄ բազմամյա առաջատար մասնագետ Աիդա Սերոժի Մարդանյանի անվամբ: