ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մերի Ազիզյանի հետ ս․թ․ դեկտեմբերի 2-ին այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան:

«Էթնոհոգեբանություն» դասընթացի շրջանակներում «Հոգեբանություն» կրթական ծրագրի տվյալ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են տարբեր ազգերի հոգեկերտվածքները, կարծրատիպերը, քսենոֆոբիկ դրսևորումները, պատմական ճակատագիրը, մշակույթը, լեզունը և կրոնը: Սեմինարների, ինքնուրույն աշխատանքների միջոցով ուսանողները հոգեբանական ուսումնասիրության են ենթարկում հայկական մշակույթը, լեզունը, քրիստոնեության դերը հայ էնթոսի պահպանման և զարգացման գործում: Ըստ այդմ՝ ուսանողների և դասախոսի համար կարևոր էր նաև ծանոթանալ Տավուշում հայտնաբերված գտածոներին, տարածաշրջանի պատմության համար արժեքավոր նմուշներին:

Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշում գտնված տարբեր ժամանակաշրջանների կարասներին, զինամթերքին, հողագործական իրերին, սահմանաքարերին, կենդանիներին, քարատեսակներին, գրքերին, Տավուշի մարզի նշանավոր մարդկանցից մի քանիսի անձնական իրերին, հագուստներին, գորգերին:

Spread the article
©2024 All rights reserved.