2023թ. մայիսի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Իջևանի՝ Գ․Անանյանի անվան ավագ դպրոցում կայացավ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էր 11-րդ դասարանի 12 աշակերտ: Խաղը վարեց ՈՒԳԸ նախագահը՝ «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում տրվեց ընդհանուր զարգացվածությունը ստուգող 10 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում:

Մասնակիցները երկրորդ փուլում 12-ից ընտրեցին 2-ական թեմա և փորձեցին պատասխանել իրենց ընտրած թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում: Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին Թամարա Առաքելյանը, Սյուզաննա Հովասափյանը և Պարթև Մելիքբեկյանը:

Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում, որի ընթացքում ևս մասնակիցները պատասխանեցին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին:

Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Թամարա Առաքելյանը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Պարթև Մելիքբեկյանը և Սյուզաննա Հովասափյանը:

Հաղթողները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Աշակերտները շատ տպավորված էին խաղով և ցանկություն հայտնեցին այդպիսի միջոցառումների նորից մասնակցել:

Նմանատիպ միջոցառումները ոչ միայն ամրապնդում են դպրոց-համալսարան կապը, այլև նպաստում են աշակերտների մոտիվացիայի աճին, նոր գիտելիքների ձեռքբերմանը և բազմակողմանի զարգացմանը:

Spread the article
©2024 All rights reserved.