ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ: Նրանցից 49-ը հաղթահարել էր մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել 2-րդ փուլին, որն անցկացվել էր ԵՊՀ-ում:
Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ ֆրանսերեն առարկայից I կարգի դիպլոմի արժանացավ Աչաջրի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Արտակի Ղալթախչյանը:
Գերմաներեն առարկայից III կարգի դիպլոմի արժանացավ Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռուզան Արմանի Գրիգորյանը:
12-րդ դասարանի 21 տավուշցի դպրոցականներ արժանացան պատվոգրերի՝
- Մելքումյան Գայանե Արթուրի (Բերդի ավագ դպրոց, անգլերեն առարկայից),
- Ավետիսյան Արեգնազ Խաչատուրի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
- Կալեյան Տաթևիկ Մանուկի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
- Անանյան Սոֆի Արմենի (Դիլիջանի ավագ դպրոց, գերմաներեն առարկայից),
- Մկրտչյան Ագապի Հովհաննեսի (Այրումի միջնակարգ դպրոց, գերմաներեն առարկայից),
- Ներսիսյան Քրիստինա Գևորգի (Բերդի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
- Խեմչյան Էլյա Արմենի (Սևքարի միջնակարգ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
- Ավետիսյան Էրիկա Էդգարի (Դիլիջանի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
- Ղալումյան Ինա Վարդան (Իջևանի ավագ դպրոց, հայոց լեզու և գրականություն առարկայից),
- Մարգարյան Գայանե Արթուրի (Դիլիջանի ավագ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
- Խառատյան Էդգար Տիգրանի (Իջևանի ավագ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
- Մովսիսյան Մարիամ Կարենի (Բագրատաշենի միջնակարգ դպրոց, հայոց պատմություն առարկայից),
- Հովսեփյան Քրիստինե Հովիկի (Դիլիջանի ավագ դպրոց, մաթեմատիկա առարկայից),
- Մատինյան Անի Արսենի (Դիլիջանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
- Ղազարյան Լևոն Մուշեղի (Նոյեմբերյանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
- Թամամյան Աննա Վարդանի (Դիլիջանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
- Շահնազարյան Սոնա Վահեի (Իջևանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից),
- Չիբուխչյան Անահիտ Տիգրանի (Իջևանի ավագ դպրոց, ռուսաց լեզու առարկայից)
- Ջանինյան Հասմիկ Նվերի (Գանձաքարի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից),
- Խաչինյան Մալվինա Գագիկի (Գանձաքարի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից)
- Աթաբեկյան Աննա Հրանտի (Աչաջրի միջնակարգ դպրոց, ֆրանսերեն առարկայից):
Վերջին դասի և Վերջին զանգի արարողությունների ժամանակ կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ: Հանդիպումների ընթացքում դիպլոմներ և պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին: