2022թ. մարտի 10-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպում-քննարկում Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արինա Պարոնյանի հետ:

Հանդիպման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը նախ մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և այժմ դասախոս Ա.Պարոնյանին, ով հաջողությամբ սովորել և ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան՝ անգլերեն լեզվի դասավանդման մասնագիտությամբ:

Ա.Պարոնյանը ուսանողներին ներկայացրեց իր փորձը՝ կարևորելով մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնց շնորհիվ նա կարողացել է ընդունվել հայտնի բուհի մագիստրատուրա: Սակայն նա կարևոր համարեց նաև, որ մեր ուսանողները տեղյակ լինեն արտասահմանյան համալսարանների ընդունելության կարգի, դիմումների հանձնման, քննությունների անցկացման տարբերությունների մասին:

Բանախոսն ուսանողներին մանրամասն բացատրեց դասապրոցեսի կազմակերպման, ընտրովի և պարտադիր առարկաների, ընթացիկ և ավարտական աշխատանքների, կամավորության և պրակտիկայի, ուսման վարձի փոխհատուցման և ուսանողների ու դասախոսների շփման էթիկայի մասին հարցերը:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին Ա.Պարոնյանին, նրանից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և իրենց հետ հետագա համագործակցության պատրաստակամությունն ընդունեցին շնորհակալությամբ:

Spread the article
©2024 All rights reserved.