2020թ. սեպտեմբերի 27-ից՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացավ Հայաստանից ու աշխարհի չորս ծագերից ողջ հայությունը՝ այս վճռական պահին յուրաքանչյուր ներդրումի կարևորության քաջ գիտակցումով:

 

Համազգային դրամահավաքից անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին սեպտեմբերի 29-ին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ԻՄ-ը դարձյալ միացավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին և այս անգամ փոխանցեց 5.500.000 ՀՀ դրամ:

 

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան հզոր պատգամին ապավինելով և արդարության հաղթանակին հավատալով՝ հաղթելու ենք:  

Spread the article
©2024 All rights reserved.