2019-2020 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրով նախատեսված «Անգլերենը ակադեմիական միջավայրում» A2 մակարդակի դասընթացը, որը վարում է ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը:
Նախորդ ուստարում իրականացվել է անգլերենի A1 մակարդակի վերապատրաստման դասընթացը, այժմ անցկացվում է դասընթացի 2-րդ փուլը, որը նախատեսված է անգլերենի որոշակի նախնական գիտելիքներ ունեցողների համար և նպատակ ունի այդ գիտելիքները հասցնել միջին /Low Intermediate/ մակարդակի:
Ամբողջական դասընթացը նախատեսված է իրականացնել ուսուցման 6 մակարդակներով (A1, A2, B1, B2, C1, C2), որոնց լիարժեք յուրացման դեպքում դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան անգլերենով օգտվել մասնագիտական գրականությունից, ընկալել գրավոր և բանավոր գիտական խոսքը, հաղորդակցվել մասնագիտական հարցերի շուրջ:
Դասընթացի այս փուլի հաջող ավարտին մասնակիցները՝
Դասընթացը կավարտվի քննությամբ (անգլերենի համապատասխան մակարդակի տիրապետման թեստի հանձնում):