2019թ. դեկտեմբերի 10-13-ին 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ն.Ճաղարյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ:

Այցերի նպատակն էր գործնականորեն ամրապնդել տեսական գիտելիքները:

Ճանաչողական այցերն իրականացվեցին երկու փուլով: Առաջին փուլում ուսանողները կատարեցին այցելություններ Իջևան քաղաքի  պատմաերկրագիտական թանգարան, Ս. Ամենափրկիչ և Ս. Ներսես Շնորհալի եկեղեցիներ: Նրանք նախ ծանոթացան մարզկենտրոն Իջևանի կարևոր պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ քաղաքի երկու եկեղեցիների կառուցման և վերակառուցման պատմությանը, ձեռք բերեցին գիտելիքներ եկեղեցական հագուստի, հանդերձանքի, եկեղեցական տոների, ծիսակարգերի` պատարագի, ժամերգության վերաբերյալ, հասկացան ավանադական և եկեղեցական տոների միահյուսման կարևորությունը:

Այցելելով Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րան` ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ էր հատկապես ցուցադրված  ազգագրական նյութերի նկատմամբ, որոնք գյուղական առօրյա միջավայրում մինչև օրս գործածելի են: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գիտաշխատողին և իրենց հերթին պատասխանեցին վերջինիս հարցերին:

Երկրորդ փուլում ճանաչողական այցեր իրականացվեցին Գոշավանք և  Հաղարծին եկեղեցական համալիրներ, Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ուսանողները ազգագրական բնույթի ցուցանմուշների վերաբերյալ իրենց գիտելիքներով մեծ տպավորություն գործեցին աշխատակիցների վրա:

Spread the article
©2024 All rights reserved.